«33 տեսարան կյանքից» (լեհ.՝ 33 sceny z życia), 2008 թվականի լեհ-գերմանական ֆիլմ, որի ռեժիսորը Մալգոժատա Շումովսկան (լեհ.՝ Małgorzata Szumowska) է։

33 տեսարան կյանքից
լեհ.՝ 33 sceny z życia
Երկիր Լեհաստան
 Գերմանիա
Ժանրդրամա[1][2]
Թվականօգոստոսի 10, 2008[3] և նոյեմբերի 13, 2008[4]
Լեզուլեհերեն, անգլերեն[3] և գերմաներեն[3]
ՌեժիսորՄալգոժատա Շումովսկա[2][5][6]
ՊրոդյուսերԿառլ Բաումգարտներ[3]
Սցենարի հեղինակՄալգոժատա Շումովսկա
ԴերակատարներՅուլիա Ենչ[5], Պետեր Գանցլեր, Մարգոլցատա Հաևսկա[5], Անդրեյ Հուձյակ[5], Մասիեյ Շթուհռ, Իզաբելա Կունա, Ռոման Գանկարջուկ, Ռաֆալ Մակովյակ, Ռենատա Դանցևիչ, Մարիա Մաջ, Մարիա Մամոնա, Բոգուսլավա Շուբերտ, Վոյցիեչ Միխնեվսկի, Ռոբերտ Վենցկևիչ, Դոմինիկա Օստալովսկա և Ադամ Վորոնովիչ
ՕպերատորՄիխալ Էնգլերտ
ԵրաժշտությունՊավել Միկիետին
ՄոնտաժՅացեկ Դրոսիո
Պատմվածքի վայրԿրակով և Քյոլն
Նկարահանման վայրԿրակով
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Լեհ արվեստագետ Յուլիան (լեհ.՝ Julia) և նրա ամուսինը Պյոտրը (լեհ.՝ Piotr)՝ տաղանդավոր ու հաջողակ կոմպոզիտոր, ապրում են Կրակովում (լեհ.՝ Kraków)։ Երբ Ջուլյայի մայրը, Բարբարան ստամոքսի քաղցկեղով է հիվանդանում, ընտանեկան կյանքը փլուզվում է։ Ջուլյան ընկերակցում է մորը մինչև մահ, բայց նրա ամուսինը Պյոտրը փորձերով գտնվում է Քյոլնում (գերմ.՝ Köln) և նրան մենակ է թողնում՝ հաղթահարելու այդ դժվար իրավիճակը։ Նրա կողքին միայն նրա ընկերն էր՝ Ադրիանը (լեհ.՝ Adrian)։ Նրա հայրը՝ Յուրեկը (լեհ.՝ Jurek), նույնպես ընկճված էր սիրելի կնոջ մոտալուտ կորստի ցավից։ Երիտասարդ Ջուլիան իր ուսերին է կրում ընտանիքի տառապանքը։ Մոր մահվանից հետո նրա հայրը մխիթարվում է հարբեցողությամբ։ Կարճ ժամանակ անց վախճանվեց նաև նրա հայրը։ Ջուլիան հանգստություն գտավ միայն Ադրիանի գրկում, բայց դա կործանեց նրա ընտանիքը Պյոտրի հետ։ Ծնողների կորստից և ամուսնության կործանումից հետո նա հիմա մենակ էր աշխարհում՝ անորոշ ապագայով, որտեղ Ադրիանը շատ քիչ կարող էր օգնել[7][8][9][10][11]։

Դերասանական կազմ խմբագրել

Դերասան Դեր
Յուլիա Ենչ Յուլիա
Մասիեյ Շթուհռ Պյոտր
Փեթեր Գանցլեր Ադրիան
Իզաբելա Կունա Կաշկա
Մալգոժատա Հաևսկա Բարբարա
Անդրեյ Հուձյակ Յուրեկ

Հիմքեր խմբագրել

Ֆիլմն իրական փաստերի հիման վրա է։ Մալգոժատա Շումովսկայի ծնողները լրագրողներ Դորոտա Տերակովսկան (լեհ.՝ Dorota Terakowska) և Մասիեյ Շումովսկին (լեհ.՝ Maciej Szumowski) էին։ Դորոտա Տերակովսկան մահացավ 2004 թվականի հունվարին։ Մեկ ամիս անց մահացավ նրա հայրը՝ Մասիեյ Շումովսկին։

Ֆիլմն սկսեց ցուցադրվել գերմանական կինոթատրոններում 2008 թվականի նոյեմբերի 13-ին։

Քննադատություն խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Լոկառնոյի կինոփառատոն 2008 թվական․ ժյուրիի հատուկ մրցանակ (արծաթե հովազ)
  • Լեհական Գդինսկի կինոփառատոն 2008 թվական․ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն ֆիլմի երաժշտություն, լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Մալգոժատա Հաևսկա (լեհ.՝ Małgorzata Hajewska) և կինոքննադատի մրցանակ։
  • Լեհական կինոմրցանակ 2009․ լավագույն ֆիլմ, լավագույն ֆիլմի երաժշտություն, լավագույն մոնտաժ, հանդիասատեսի համակրանք մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1263736/
  3. 3,0 3,1 3,2 3,3 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. http://www.kinokalender.com/film6803_33-szenen-aus-dem-leben.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/33-sceny-z-zycia
  6. filmportal.de — 2005.
  7. «33 Scenes From Life (2008)». allmovie.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Customer Reviews». amazon.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Jason Buchanan (2016). «33 Scenes from Life». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «33 Scenes from Life». mubi.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «33 SCENES FROM LIFE». trustnordisk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել