30 (ալբոմ)
«30»,, բրիտանացի երգչուհի, երգահան Ադելի չորրորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ Melted Stone and Columbia Records լեյբլների միջոցով։ Ադելը գրել և ձայնագրել է ալբոմը 2018-2021 թվականներին տարբեր պրոդյուսերների հետ, որոնք են՝ Գրեգ Կյուրստինը, Թոբիաս Ջեսսոն, Մաքս Մարտինը և Shellback-ը, որոնց հետ նա աշխատել է իր նախորդ՝ «25» ալբոմի վրա։
30 | ||||
---|---|---|---|---|
Ադելի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 19 Նոյեմբերի 2021 | |||
Ձայնագրված | 2018–2021 | |||
Ժանր | փոփ[1], ջազ[1] և սոուլ[1] | |||
Տևողություն | 3495 վայրկյան | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Ադելի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ 30 ալբոմից | ||||
|
Ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։
Նախապատմություն խմբագրել
2018 թվականին ԶԼՄ-ները պնդում էին, որ Ադելն աշխատում է իր չորրորդ ստուդիական ալբոմի վրա[2]։ 2019 թվականի մայիսի 5-ին, իր 31-րդ ամյակի առթիվ Ադելը իր ինստագրամյան էջում մի քանի սև ու սպիտակ լուսանկարներ է բեռնել և մակագրել է՝ «30-ը դրամ ընդ բեյս ձայնագրություն է լինելու»։ ԶԼՄ-ները հրապարակումն ընդունեցին որպես ակնարկ Ադելի սպասվող ալբոմին[3][4]։
2020 թվականի փետրվարի 15-ին Ադելn իր ընկերուհու հարսանիքի ժամանակ հայտարարել էր, որ իր չորրորդ ստուդիական ալբոմը թողարկվելու է 2020 թվականի սեպտեմբերին[5]։ Սակայն հետո նա հաստատել է, որ ալբոմի արտադրությունն ու թողարկումը հետաձգվել են COVID-19 համավարակի արդյունքում[6]։ 2021 թվականի հունվարին Ադելը բաժանվել է իր ամուսին և յոթամյա որդու հայր Սայմոն Կոնեցկիից[7]։ 2021 թվականի հոկտեմբերին հրապարակված Vogue ամսագրի համար հարցազրույցում Ադելը նշել է, որ «30»-ը ոգեշնչված է Կոնեցկիի հետ բաժանումից, փառքի գաղտնիքներից և մայրությունից[8]։
Առաջխաղացում և թողարկում խմբագրել
2021 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած «30» գրվածքով գովազդային վահանակներ են հայտնվել ամբողջ աշխարհում, ներառյալ Բուքինգհեմյան պալատում, Էյֆելյան աշտարակում, Էմփայր Սթեյթ Բիլդինգում, Կոլիզեումում և Լուվրում, որը ենթադրում էր Ադելի չորրորդ ալբոմի՝ «30»-ի թողարկման մասին[9]։ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին Ադելն իր սոցցանցերի գլխավոր լուսանկարները փոխարինում է մուգ կապույտ նկարով, ինչպես նաև թարմացնում է իր վեբկայքը, որպեսզի այն համընկնի լոգոտիպի հետ[10]։ Հաջորդ օրն Ադելը հայտարարում է, որ ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվելու է հոկտեմբերի 15-ին[11]։ Սինգլը գլխավորել է 23 երկրների ազգային չարթերը, ներառյալ բրիտանական UK Singles Chart և ամերիկյան Billboard Hot 100 չարթերը[12][13]։
Ալբոմի երգացանկը ներկայացվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին։ Target-ի հատուկ դելյուքս թողարկումը պարունակում է երկու բոնուսային երգ և «Easy on me» երգի դուետ տարբերակը ամերիկացի երգիչ-երգահան Քրիս Սթեփլթոնի հետ համատեղ[14][15]։
Առևտրային հաջողություն խմբագրել
2021 թվականի հոկտեմբերի 29-ին «30»-ը կոտրել է Apple Music-ի ռեկորդը որպես ամենաշատ նախավաճառքներ ունեցող ալբոմ տվյալ հարթակում, որը նախկինում պատկանում էր ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի «Happier Than Ever» ալբոմին[16]։
Երգացանկ խմբագրել
Ստանդարտ տարբերակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Strangers by Nature» | ||||||||
2. | «Easy on me» | 3:44 | |||||||
3. | «My Little Love» | ||||||||
4. | «Cry Your Heart Out» | ||||||||
5. | «Oh My God» | ||||||||
6. | «Can I Get It» | ||||||||
7. | «I Drink Wine» | ||||||||
8. | «All Night Parking» (Էրոլ Գարների հետ համատեղ) | ||||||||
9. | «Woman Like Me» | ||||||||
10. | «Hold On» | ||||||||
11. | «To Be Loved» | ||||||||
12. | «Love Is a Game» |
Target-ի դելյուքս տարբերակի երգեր (բոնուսային երգեր) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
13. | «Wild Wild West» | ||||||||
14. | «Can't Be Together» | ||||||||
15. | «Easy on Me» (Քրիս Սթեփլթոնի հետ համատեղ) |
Թողարկման պատմություն խմբագրել
Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափեր | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Նոյեմբերի 19, 2021 | Columbia | [17] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Brodsky R. Review: Adele's '30' Is A Blood-And-Guts Pop Album About "Divorce, Baby" // Stereogum — 2021.
- ↑ Braidwood, Ella (2018 թ․ հունիսի 25). «Everything we know so far about Adele's new album». NME. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Loughrey, Clarisse (2019 թ․ մայիսի 6). «Adele teases her next album 30». The Independent. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Jones, Damian (2019 թ․ մայիսի 6). «"'30' will be a drum 'n' bass record to spite you" – Adele teases new album in birthday message». NME. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Neale, Matthew (2020 թ․ փետրվարի 16). «Adele confirms new album set for release in September». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Avila, Pamela (2020 թ․ հունիսի 28). «Adele's New Album Won't Be Released Anytime Soon Because 'Corona Ain't Over'». E! News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Farah, Lynn (2021 թ․ հունվարի 26). «Inside Adele's million-dollar divorce». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Aguirre, Abby (2021 թ․ հոկտեմբերի 7). «Adele on the Other Side». Vogue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Blistein, Jon (2021 թ․ հոկտեմբերի 1). «Do These Mysterious '30' Billboards Mean Adele Is Back?». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Reed, Anika (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele is 'ready to finally' put her new album out, announces release date for '30'». USA Today. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Nardino, Meredith (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele Announces New Song 'Easy On Me' After 5-Year Hiatus: Hear the First Preview». US Magazine. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Trust, Gary (2021 թ․ հոկտեմբերի 25). «Adele's 'Easy on Me' Blasts to No. 1 on Billboard Hot 100». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Ainsley, Helen (2021 թ․ հոկտեմբերի 22). «Adele makes record-breaking Number 1 debut with Easy On Me». OfficialCharts.com. Official Charts Company. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Adele - 30 (Target Exclusive, Deluxe CD)». Target. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Earl, William (2021 թ․ նոյեմբերի 1). «Adele's '30'Tracklist Revealed, Featuring the Amazingly Titled 'I Drink Wine'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Rys, Dan (2021 թ․ հոկտեմբերի 29). «Adele's '30' Breaks Apple Music's Pre-Add Milestone In Record Time». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 30 release formats:
- «ADELE 30 CASSETTE». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- «ADELE 30 CD». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- «ADELE 30 DIGITAL DOWNLOAD». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- «ADELE 30 DOUBLE LP». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.