2 աննա (Բրիտանական Հնդկաստան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
2 աննան (2 annas) Բրիտանական Հնդկաստանում լայն շրջանառություն ունեցող բրիտանական գաղութային մետաղադրամ էր։ Հատվել է 1841 թ.-ից մինչև 1947 թվականը։ Սկզբում Բրիտանական Հնդկաստանի 2 աննա դրամը արծաթից էր հատվում, ապա (1918-ից սկսյալ)՝ պղնձի և նիկելի համաձուլվածքից։ Գոյություն ունեն նաև 2 աննա դրամներ, հատված ալյումինից և ոսկուց, բայց այս տարբերակները կամ փորձնական են, կամ էլ արտադրվել են որպես հուշանվեր։
Երկու աննայի արժեք ունեցող մետաղադրամները Բրիտանական Հնդկաստանում շրջանառության են թողվել 7 տարբեր տեսակներով.
2 աննա («Վիկտորիա», 1841-1849) խմբագրել
2 աննա | |
---|---|
Երկիր | Բրիտանական Հնդկաստան |
Արժողություն | 2 աննա |
Տրամագիծ | 15 մմ |
Կշիռ | 1,46 գր. |
Բաղադրություն | 91,7% արծաթ |
Փողերանոց | Կալկաթա, Բոմբեյ, Մադրաս |
2 աննա (1841 - 1849) մետաղադրամը արտադրվել և բաց է թողվել բրիտանական Արևելա-հնդկական ընկերության կողմից՝ 1841 թվականից մինչև 1849 թ., բրիտանական կառավարության անունից։
Պատմություն խմբագրել
Տվյալ տեսակի 2 աննա դրամը հատված է արծաթից, բրիտանական ստանդարտով (917 հարգի արծաթ), կշիռը՝ 1,5 գրամ, տրամագիծը՝ 15 մմ։ Հատվել է Բոմբեյի, Մադրասի և Կալկաթայի փողերանոցներում, մեծ քանակով։
Դիմերես խմբագրել
Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Վիկտորիա թագուհու երիտասարդ պրոֆիլը, որի շուրջ, վերևում, անգլերեն գրված է՝ VICTORIA QUEEN («Վիկտորիա թագուհի»)։
Դարձերես խմբագրել
Ետևի կողմում՝ պսակ, շրջապատված «EAST INDIA COMPANY» («Արևելա-հնդկական ընկերություն») գրությամբ, ներքևում՝ տարեթիվ, մեջտեղում՝ «2 աննա» լատինատառ և արաբատառ գրությունները՝ շրջապատված դափնե պսակով։