«247 աստիճան ֆարենհայթ» (247 °F), ֆիլմի ռեժիսոր Լևան Բարխ, Վրաստան 2011 թվական։

247 աստիճան ֆարենհայթ
անգլ.՝ 247°F
Երկիր Վրաստան
 ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1]
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼևան Բախիա[2] և Բեքա Ջգուբուրիա[2]
ԴերակատարներՍքաութ Թեյլոր Քոմփթոն, Թրևիս Վան Վինքլ, Մայքլ Քոփոն, Թայլեր Մեյն և Միշա Արոբելիձե[2]
ՕպերատորՎիգեն Վարդանով
Տևողություն88 րոպե
Բյուջե650 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Չորս ընկերներով ուղևորվում են լճի մոտ գտնվող տունը, որպեսզի ուրախ անցկացնեն հանգստյան օրերը... Բայց հանգիստը վերածվում է իսկական մղձավանջի, երբ նրանցից երեքը հայտվում են տաք շոգեբաղնիքում։ Կանչում էին օգնություն, բայց անարդյունք։ Ջերմաստիճանը գնալով բարձրանում էր։ Յանը ստիպված կոտրում է պատուհանը։ Նրանք գտնվում էին կայունաջերմոցի ջերմաչափի հետնակողմում և որոշում են դրան ձերռք չտալ։ Դուրս գալու փորձի ժամանակ Յանը կարճ միացում է առաջացնում, հույս ունենալով, որ կանջատի տաքացուցիչը։ Դա չի հաջողվում։ Վազող շունը լսում է օգնության ձայները և վազում է Վեիդի մոտ, որպեսզի նրան բերի շոգեբաղնիքի մոտ, բայց նա չի հասկանում շանը, մտածելով, որ հրավառություն է։ Վերջապես Ռենեն որոշում է հանել կայունաջերմոցը։ Ջենը խանգարում էր նրան այդ իրականացնել, և Ռենեն ընկնում է։ Անսպասելիորեն Յանը սկսում է խելացնոր ծիծաղել և կոտրում է տաքացուցիչը։ Մի քանի վայրկյան հետո այն պայթում է, Յանին նետելով շոգեբաղնիքի անկյունը։ Դուռը բացվում է և դուրս է գալիս Ջենը։ Նա գնում է սառնարանի մոտ, վեցնում է ջրի շիշը ու ագահությամբ խմում է այն։ Հետո աղջիկը գնում է ննջասենյակ, նստում է մահճակալին և լսում է Ռենեի ձայները։ Այնուհետև նա գալիս է գիտակցության սաունայի անկյունում։ Դա ընդամենը տեսիլք էր թվում։ Նա ամբողջ ուժերով փորձում է փրկել Ռենեին։ Հետո աղջիկը կորցնում է գիտակցությունը։ Հետագայում երևում է պատճառը, թե ինչու էին ընկերները հայտնվել շոգեբաղնիքում։ Հաջորդ գործողությունը սկսվում է մի քանի րոպե հետո։ Գալիս է ոստիկանությունը և շտապ օգնությունը։ Ոստիկանությունը հարցաքննում է Վեիդին, իսկ բժիշկները Ջենին և Ռենեին տեղափոխում են հիվանդանոց։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Կերպար
Սկաուտ Թեյլոր Կոմպտոն Ջեն
Թրևիս Վան Վիկլ Յան
Քրիստինա Ուլովա Ռենե
Թեիլեռ Մեին Վեիդ
Մայքլ Կապոն Մայքլ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել