22cans, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված Գուիլֆորդում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականի փետրարին Պիտեր Մոլինյոի կողմից։

22cans
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էփետրվարի 20, 2012
ՀիմնադիրՓիթեր Մոլինյո
ՎայրԳիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունխաղ բջջային հեռախոսների համար
Աշխատողների թիվ22 մարդ
Կայք22cans.com

Պատմություն խմբագրել

Պիտեր Մոլինյոին, ով նախկինում հիմնադրել էր Bullfrog Productions և Lionhead Studios, հիմնադրեց 22cans ընկերությունը 2012 թվականի փետրվարի 20-ին Ֆարնբորոյում։ Ընկերությունը հիմնադրելու համար, նա լքեց Lionhead ընկերությունը և սկսեց համագործակվել Թիմա Ռէնսի և Պետեր Մերֆիի հետ, ովքեր Lionhead ընկերության տեխնիկական գծով և գլխավոր տնօրեններ էին համապատասխանաբար։ Մոլինյոինը առաջին անգամ ընկերության հիմնադրման մասին հայտարարեց 2012 թվականի մարտի 7-ին[1]։ Մինչև ապրիլ ամիսը, նա ստացավ ավելի քան 1000 առաջարկ[2]։ Ընկերության նշանակալի վարձակալություններն են համարվում 2012 թվականի հուլիսին Ջեք Աթթրիջը և 2013 թվականի ապրիլին Ջեյմի Սթոունը[3][4]։

Ընկերության կողմից մշակված առաջին խաղը դարձավ Curiosity: What's Inside the Cube? խաղը, որը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 6-ին Android և iOS օպերացիոն համակարգերի համար[5]։ 2015 թվականին, խնդրահարույց Godus խաղի թողարկումից հետո, ընկերության միացավ Սեյմոն Ֆիլլիպսը, ով զբաղեցրեց գլխավոր տնօրենի պատշտոնը։ Իսկ Մոլինյոինը սկսեց զբաղվել դիզայներական հարցերով[6]։ Աթթրիջը ընկերությունը լքեց 2015 թվականի ապրիլին, իսկ Godus խաղի դիզայներ՝ Կոնրադ Նաշինսկին հեռացավ 2016 թվականի հուլիսին[3][7]։

2019 թվականին ընկերությունը ցուցադրեց Legacy խաղը, որը Մոլինյոինի առաջին խաղի՝ The Entrepreneur (1984) ռեմեյքն էր[8]։ 2021 թվականի փետրվարին ընկերություն տեղի ունեցած մեծ կրճատումներ, սակայն ընկերությունը վստահեցրեց, որ մշակումները շարունակվելու են[9]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆոմ Հրատարակչություն
2012 Curiosity: What's Inside the Cube? Android, iOS 22cans
2014 Godus Android, iOS, macOS, Microsoft Windows DeNA, 22cans
2016 Godus Wars macOS, Microsoft Windows 22cans
The Trail: Frontier Challenge Android, iOS, macOS, Microsoft Windows, Nintendo Switch Kongregate
TBA Legacy macOS, Microsoft Windows Gala Games

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cooper, Daniel (2012 թ․ մարտի 7). «Peter Molyneux leaves Lionhead and Microsoft to found 22 Cans». Engadget. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  2. Mallory, Jordan (2012 թ․ ապրիլի 21). «Molyneux: Over 1,000 applicants for work at 22 Cans». Engadget. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  3. 3,0 3,1 Sinclair, Brendan (2015 թ․ ապրիլի 20). «Jack Attridge departs 22 Cans». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  4. Hilliard, Kyle (2013 թ․ ապրիլի 27). «Former Ubisoft Design Director Joins Molyneux's 22 Cans». Game Informer. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  5. Shankland, Stephen (2012 թ․ նոյեմբերի 29). «Curiosity's difficult debut, moment by moment». CNET. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  6. Yin-Poole, Wesley (2015 թ․ հուլիսի 19). «Meet the man cleaning up after the Godus disaster». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  7. Chalk, Andy (2016 թ․ հունիսի 28). «Godus designer is no longer with 22 Cans». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  8. Wales, Matt (2019 թ․ փետրվարի 12). «Peter Molyneux shares first details on workshop-tinkering industrialist sim Legacy». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  9. Batchelor, James (2021 թ․ փետրվարի 16). «Peter Molyneux's studio 22cans suffers layoffs». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել