Մարդու երկրորդ քրոմոսոմը մարդու 23 քրոմոսոմներից մեծությամբ երկրորդն է, 22 աուտոսոմ քրոմոսոմներից մեկը։ Քրոմոսոմը պարունակում է մոտ 242 միլիոն զույգ հիմք[1], որոնք կազմում են մարդու բջիջի ԴՆԹ-ի մոտ 8 %-ը[2]։ Ներկայումս համարվում է, որ 2-րդ քրոմոսոմը պարունակում է 3080 գեն, այդ թվում հոմեոբոքսի HOXD գեների կլաստերը։

Մարդու 2-րդ քրոմոսոմի իդիոգրամման

Էվոլյուցիա խմբագրել

Հոմինիդների ընտանիքի բոլոր ներկայացուցիչները բացի մարդուց ունեն 24 քրոմոսոմ. մարդու մոտ քրոմոսոմների թիվը 23-ն է։ Մարդու երկրորդ քրոմոսոմը, համաձայն լայնորեն ընդունված տեսակետի, նախնիների երկու քրոմոսոմների միաձուլման արդյունք է[3][4]։

 
Երկու քրոմոսոմների միաձուլումից հետո մնում են բնորոշ հետքեր. թելոմերների մնացորդներ և ռուդիմենտար ցենտրոմեր

Քրոմոսոմների միաձուլումը ապացուցվում է հետևյալ փաստերով՝

  • Մարդու երկրորդ քրոմոսոմին համապատասխանում է կապիկների երկու քրոմոսոմ։ Մարդուն ամենամոտ ազգակից բոնոբոն ունի 2-րդ քրոմոսոմին համարյա թե ամբողջությամբ նման ԴՆԹ, սակայն այդ ԴՆԹ-ն դասավորված է երկու քրոմոսոմներում։ Ճիշտ նույն կերպ գորիլայի և օրանգուտանի մոտ է[5][6]։
  • Մարդու քրոմոսոմի վրա կան ռուդիմենտար ցենտրոմերներ։ Սովորաբար քրոմոսոմն ունի միայն մեկ ցենտրոմեր, սակայն երկրորդ քրոմոսոմի երկար թևին հանդիպում են երկրորդ ցենտրոմերի մնացորդները[7]։
  • Բացի ռուդիմենտար ցենտրոմերների առկայությունից հանդիպում են նաև ռուդիմենտար թելոմերներ։ Թելոմերները սովորաբար տեղադրված են քրոմոսոմների ծայրերին, սակայն թելոմերներին բնորոշ հաջորդականություններ հանդիպում են նաև երկրորդ քրոմոսոմի միջին հատվածում[8]։

Այսպիսով, երկրորդ քրոմոսոմում առկա են մարդու և կապկանմանների ընդհանուր նախնու առկայությունն ապացուցող փաստեր։

Հիվանդություններ և խանգարումներ խմբագրել

Ստորև ներկայացված են երկրորդ քրոմոսոմի գեների հետ կապված մի շարք հիվանդություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Human chromosome 1 map view». Vertebrate Genome Annotation (VEGA) database (անգլերեն). The Wellcome Trust Sanger Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Gregory SG, Barlow KF, McLay KE; և այլք: (2006 թ․ մայիս). «The DNA sequence and biological annotation of human chromosome 1». Nature. 441 (7091): 315–21. doi:10.1038/nature04727. PMID 16710414. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Evidence of Common Ancestry: Human Chromosome 2» (անգլերեն). YouTube.
  4. Alec MacAndrew. «Human Chromosome 2 is a fusion of two ancestral chromosomes». Alec’s Evolution Pages (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. J. J. Yunis, O. Prakash. The origin of man: a chromosomal pictorial legacy(անգլ.). — Vol. 215. — № 4539. — P. 1525-1530. — P. 1525-1530. — doi:10.1126/science.7063861. PMID 7063861.
  6. «Comparison of the Human and Great Ape Chromosomes as Evidence for Common Ancestry». The Evolution Evidence Page (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. Rosamaria Avarello, Antonio Pedicini, Angela Caiulo, Orsetta Zuffardi, and Marco Fraccaro. Evidence for an ancestral alphoid domain on the long arm of human chromosome 2(անգլ.). — Vol. 89. — № 2. — P. 247-249. — P. 247-249. — doi:10.1007/BF00217134. ISSN 0340-6717. PMID 1587535.
  8. J. W. IJdo, A. Baldini, D. C. Ward, S. T. Reeders, and R. A. Wells. Origin of human chromosome 2: an ancestral telomere-telomere fusion(անգլ.). — Vol. 88. — № 20. — P. 9051-9055. — P. 9051-9055. — doi:10.1073/pnas.88.20.9051. PMID 1924367.