2ՄՎ Մարս և Վեներա մոլորակների ուսումնասիրության համար նախատեսված խորհրդային միջմոլորակային կայանների երկրորդ սերունդ[1]։

2ՄՎ կայան

Մշակումն իրականացվել է ՀԿԲ-1-ի կողմից 1961-1962 թվականներին, կայանների նախատիպը եղել է առաջին սերնդի և 1ՎԱ սարքերը։ Նույն նախագիծը օգտագործվել է ինչպես դեպի Մարս ուղարկվող կայանների համար, այպես էլ դեպի Վեներա ուղարկվող առաքելություններում[1][2]։ Խորհրդային տիեզերական ծրագրում ընդունված էր հնարավորինս օգտագործել ստանդարտացված բաղադրիչներ։

Բոլոր կայաններն ունեին նույն ընդհանուր կառուցվածքն ու բաղադրիչներև, և տարբերվում էին միայն հատուկ առաքելությունների համար անհրաժեշտ սարքավորումներով[3]։ Յուրաքանչյուր կայան նաև ներառում էր բարելավումներ՝ հիմնված ավելի վաղ առաքելությունների փորձի վրա։

Նախագծի հիման վրա մշակվել է միջմոլորակային կայանների երրորդ սերունդը՝ 3ՄՎ։

Կայան խմբագրել

Կայանը բաղկացած էր երեք հիմնական բաղադրիչներից՝

Ուղեծրային մոդուլ Կայանի հիմքն էր կազմում ճնշման տակ գտնվող հերմետիկ խցիկը, որը կոչվում էր ուղեծրային մոդուլ, ուներ 2,1 մետր երկարություն և 1,1 մետր տրամագիծ։ Ուղեծրային մոդուլին կցվում էր պարաբոլիկ բարձր հզորությամբ ալեհավաք, որն օգտագործվում էր հեռահար հաղորդակցությունների համար։

Օգտակար բեռն Կախված առաքելությունից, կայանները ունեին հատուկ գիտական գործիքներ կամ անջատվող վայրէջքի մոդուլ[3]։

Շարժիչ Կայանի ուղին ճշտելու համար կիրառվում էր ԿԴՈւ-414 շարժիչ, որը ամրացված է ուղեծրային մոդուլի վերին մասում։

Տարբերակներ և արձակման պատմություն խմբագրել

ԱՄԿ Ամսաթիվ Կրող հրթիռ Ամուն NSSDC ID Արդյունք
2ՄՎ-1 համար 1 1962, օգոստոսի 25
02:52:00
Մոլնիա 1962-040A Կրող հրթիռի 4-րդ աստիճանի վթար[4]
2ՄՎ-1 համար 2 1962, սեպտեմբերի 1
02:24:00
Մոլնիա 1962-043A Կրող հրթիռի 4-րդ աստիճանի վթար[4]
2ՄՎ-2 համար 1 1962, սեպտեմբերի 12
01:40:00
Մոլնիա 1962-045A Կրող հրթիռի 4-րդ աստիճանի վթար[5]
2ՄՎ-3 համար 1
(Մարս 1962Վ)
1962, նոյեմբեր 4
15:35:15
Մոլնիա 1962-062A Կրող հրթիռի 2-րդ աստիճանի սխալ աշխատանք, հրթիռի շարժիչների վաղաժամ անջատում, հաջորդ օրը մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[6]։
2ՄՎ-4 համար 1
(Մարս 1962Ա)[7]
1962, հոկտեմբերի 24
17:55:04
Մոլնիա 1962-057A Արագացուցիչ բլոկի շարժիչը գործարկելիս վառելիքի պոմպի բլոկում տեղի ունեցավ ռեսորի խցանում, վակուումում չոր շփումը հաշվի չառնելու պատճառով, այնուհետև տեղի ունեցավ շարժիչի տուրբոպոմպի պայթյուն։ 1962 թվականի հոկտեմբերի 29-ին կայանի ու հրթիռի բեկորների մեծ մասը մտավ Երկրի մթնոլորտ և այրվեց[8]։
2ՄՎ-4 համար 4 1962, նոյեմբերի 1
16:14:16
Մոլնիա Մարս-1 1962-061C Սարքը հաջողությամբ արձակվեց և ուղղվեց դեպի Մարս։ Սակայն կողմնորոշման համակարգի ազոտի բալոններում ճնշման անկման պատճառով անհրաժեշտ եղավ պտտել կայանը՝ ապահովելով արևային մարտկոցների կողմնորոշումը դեպի Արեգակ, ինչի շնորհիվ կայանի հետ կապը շարունակվել է ևս 4 ամիս։ Կայանի հետ կապը կորել է 1963 թվականի մարտի 21-ին։ Բալիստիկ հաշվարկների համաձայն՝ սարքը 1963 թվականի հունիսի 19-ին անցել է Մարսից 197000 կմ հեռավորության վրա, սակայն, բնականաբար, հնարավոր չի եղել ստանալ մոլորակի լուսանկարներ։
2Վ/Վ-69 համար 330 1969, հունվարի 5
06:28:08
Մոլնիա Վեներա-5 1969-001A Կայանի իջեցվող սարքը հաջողությամբ մտավ Վեներայի մթնոլորտ և կատարեց հետազոտություններ[2]։
2Վ/Վ-69 համար 331 1969, հունվարի 10
05:51:52
Մոլնիա Վեներա-6 1969-002A Կայանի իջեցվող սարքը հաջողությամբ մտավ Վեներայի մթնոլորտ և կատարեց հետազոտություններ[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «2MV». www.astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Venera 5, 6 (V-69 #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Ulivi, Paolo; Harland, David M. (2007 թ․ դեկտեմբերի 8). Robotic Exploration of the Solar System: Part I: The Golden Age 1957-1982. Springer. ISBN 9780387739830.
  4. 4,0 4,1 «Venera (2a), (2b) (2MV-1 #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Venera (2c) (2MV-2 #1)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Mars 1 (2MV-4 #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Валяев С. (1997 թ․ հունվարի 1). «Россия. Отменённый старт «Молнии-М»». Новости космонавтики. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
  8. «Mars (2a) (2MV-3 #1)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել