«193-ի դատավարություն», «Մեծ դատավարություն» (ռուս.՝ «Процесс ста девяноста трёх», «Большой процесс»), թվականներին անցկացված քրեական դատավարությունների շարք Ռուսաստանում։ Տեղի է ունեցել Պետերբուրգում (1877 թվականի հոկտեմբեր1878 թվականի հունվար)։ Մեղադրյալներն էին 193 ուսանողներ և այլ «հեղափոխականներ», ովքեր մեղադրվում էին պոպուլիստական «անկարգությունների» և Ռուսական կայսրության դեմ քարոզչության մեջ։

193-ի դատավարություն
Մեղադրյալ(ներ)Սերգեյ Կովալիկ, Պորֆիրի Վոյնարալսկի, Դմիտրի Ռոգաչյով, Իպոլիտ Միշկին և Սերգեյ Սինեգուբ
ՄեղադրողՎլադիսլավ Ժելեխովսկի
Երկիր Ռուսական կայսրություն
Գլխավոր դատավորԿոնստանտին Ռանենկամպֆ

Գլխավոր մեղադրյալներն էին նարոդնիկներ Իպոլիտ Միշկինը, Սերգեյ Կովալիկը, Պորֆիրի Վոյնարալսկին, Դմիտրի Ռոգաչյովը։ Մեղադրյալների (որոնցից 38 կին) թվում էին նաև ապագա նարոդովոլեցներ Անդրեյ Ժելյաբովը, Սոֆյա Պերովսկայան և ուրիշներ։ Դատավարության կարևոր իրադարձությունը Միշկինի հեղափոխական ճառն էր։

Մեղադրյալների մի մասը դատապարտվեց տաժանակրության և աքսորվեց Սիբիր, մի մասն էլ արտաքսվեց Պետերբուրգից։

Դատավարությունը, նախկինում խաղաղասեր հեղափոխականների շրջանում հանգեցրեց ռազմատենչության աճի[1]։

Գրկականություն խմբագրել

  • Троицкий Н․ А․, Процесс «193-х», в сб․։ Общественное движение в пореформенной России, М․, 1965․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hingley, Ronald, p.79
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 309