1915-ի կանայք (ֆիլմ)

Պարետ Մարոնյանի ֆիլմը հայոց ցեղասպանության մասին

«1915-ի կանայք» (անգլ.՝ Women of 1915), ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանություն տեսած հայ կնոջը ֆիլմ նվիրելու գաղափարն առաջ է եկել Ցեղասպանության որբերը ֆիլմից հետո։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Ջերսիում[1], ապա` Սիդնեյում, Մելբուռնում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում[2]։

1915-ի կանայք
անգլ.՝ Women of 1915
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Թվական2016 և հունիսի 4, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊարետ Մարոնյան
ԴերակատարներԳլորիա Սանդերս (ձայն)
ԵրաժշտությունԲրայան Քինգ
Կինոընկերություն«Արմենոիդ» ստուդիա

Սյուժե խմբագրել

«1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը տարբեր ենթավերնագրերից բաղկացած վավերագրական կինոպատում է՝ փաստագրական արժեքավոր հետազոտություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին ( և դրանից հետո) հայ որբերի և կանանց փրկության գործում հսկայական դեր ունեցած հայ և օտարազգի կանանց պատմությունները։ Ներկայացնելով ցեղասպանության տարիներին հայ կնոջ ոդիսականը ֆիլմը բացահայտում է մահվան ճանապարհը հաղթահարած, զավակներին կորստից փրկած և օտար ափերում օջախը վառ պահած կնոջ կերպարը, ինչպես նաև օտար կանանց դերակատարումը հայ որբահավաքի գործում[3]։

  Արխիվներն ուսումնասիրելիս տեսանք, որ ամեն հայ որբուկի փրկության պատմության հետևում ուժեղ կնոջ կերպար կա։ Ընդ որում, խոսքը ոչ միայն հայ կնոջ մասին է, այլև Միացյալ Նահանգներից, Կանադայից և Սկանդինավյան երկրներից օգնության հասած կամավոր կանանց, նաև նրանց մասին պատմելով հայոց ցեղասպանության մասին խոսուն փաստեր են հրամցվում հանդիսատեսին։
- Պարետ Մարոնյան
 

Մրցանակներ խմբագրել

  • «Արմին Վեգների մարդասիրության մրցանակ», «Արփա» կինոփառատոն, Լոս Անջելես
  • «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար, Ամերիկայի հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեմիա (NATAS)[4]
  • «Նուռ» փառատոն, Տորոնտո
    • «Ոսկե նուռ»
    • «Լավագույն վավերագրական»
    • «Հանդիսատեսի համակրանք»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hairenik (2016 թ․ հունիսի 28). «World Premiere of 'Women of 1915' Draws Hundreds in NJ». The Armenian Weekly. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  2. «Կանադացի նախարարը ներկա է գտնվել Ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» փաստագրական ֆիլմի ցուցադրությանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  3. «Փրկել մեկ երեխայի նշանակում է փրկել ամբողջ մարդկությունը». Կինոաշխարհ. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  4. Hairenik (2016 թ․ հոկտեմբերի 25). «'Women Of 1915' Opening Sequence Nominated For 2016 Regional Emmy Award». The Armenian Weekly. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել