Յոհան Յակոբ Ֆրիդրիխ Վիլհելմ Ֆոն Պարրոտ (գերմ.՝ Johann Jakob Friedrich Wilhelm von Parrot) (հոկտեմբերի 14, 1791(1791-10-14)[1], Կարլսրուե, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 15 (27), 1841[2] կամ հունվարի 15, 1841(1841-01-15)[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն), բնագետ և բժիշկ[3][4]։ Դորպատի համալսարանի ռեկտոր Գեորգ Ֆրիդրիխ Պարրոտի որդին։

Ֆրիդրիխ Պարրոտ
Friedrich Parrot
Ծնվել էհոկտեմբերի 14, 1791(1791-10-14)[1]
Կարլսրուե, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունվարի 15 (27), 1841[2] (49 տարեկան) կամ հունվարի 15, 1841(1841-01-15)[1] (49 տարեկան)
Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Գերմանիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, բժիշկ, լեռնագնաց, բուսաբան, կենսաբան և բնագետ
Հաստատություն(ներ)Դորպատի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտբնական պատմություն
Պաշտոն(ներ)ռեկտոր
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԴորպատի կայսերական համալսարան և Ռիգայի առաջին պետական գիմնազիա
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Երեխա(ներ)Bertha Zoege von Manteuffel?, Moritz Friedrich von Parrot? և Piers Friedrich von Parrot?
ՀայրGeorg Friedrich Parrot?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Parrot
 Friedrich Parrot Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1792 թվականի հոկտեմբերի 14-ին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում։ Սովորել է Դորպատի համալսարանի բնագիտական բաժնում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1811 թվականին դեռևս ուսանող լինելով մեկնում է ճանապարհորդության։ Ավարտելով իր աշխատանքը, նորից սկսում է զբաղվել բժշկությամբ։ 1814 թվականին ստանում է բժկության դոկտորի աստիճան և մեկնում է Գերմանիա բժշկությունը հետազոտելու նպատակով։ 1815 թվականից սկսում է աշխատել ռուսական բանակում որպես դաշտային բժիշկ, իսկ զորքերի Ֆրանսիայից վերադառնալուց հետո նորից սկսում է զբաղվել գիտական աշխատանաքներով Բեռլինում, Փարիզում, Վիեննայում, Միլանում և այլն։

Վերելք Արարատ խմբագրել

1829 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբը եկել է Էջմիածին՝ Արարատ բարձրանալու նպատակով։ Քաղաքում նրանց միացել է Խաչատուր Աբովյանը՝ որպես ուղեկից-թարգմանիչ։ Սեպտեմբերի 10-ին նրանք Էջմիածնից ճանապարհ են ընկնում դեպի Արարատի ստորոտը, սեպտեմբերի 11-ին հանգրվանում սուրբ Հակոբի վանքում։ Սեպտեմբերի 12-ին և 18-ին կատարվում է երկու անհաջող փորձ։ Սեպտեմբերի 27-ին արշավախումբը արդեն գագաթին էր։ Աբովյանը այդտեղ փայտե խաչ կանգնեցրեց, որը բերել էր Էջմիածնից։ Արարատը նվաճել էին վեց հոգի՝ Ֆրիդրիխ Պարրոտը, Խաչատուր Աբովյանը, 41-րդ հրաձգային գնդից Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Շալպանովը, հայ գյուղացիներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆրիդրիխ Պարրոտի անունով է կոչվում պարսկական երկաթածառը (Parrotia persica

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Պարրոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Պարրոտ» հոդվածին։