Ֆրիդրիխ Շտրոմեյեր գերմ.՝ Friedrich Stromeyer, (օգոստոսի 2, 1776(1776-08-02)[1][2], Գյոթինգեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - օգոստոսի 18, 1835(1835-08-18)[1][2], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն), գերմանացի քիմիկոս և դեղագործ, քիմիկոսներ Յոհան Ֆրիդրիխ Գմելինի և Լուի Նիկոլա Վոկելինի ամենահայտնի ուսանողներից մեկը։ Եղել է Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի անդամ (1806), Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1827), Փարիզի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1823)[4][5]։

Ֆրիդրիխ Շտրոմեյեր
գերմ.՝ Friedrich Stromeyer
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1776(1776-08-02)[1][2]
ԾննդավայրԳյոթինգեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 18, 1835(1835-08-18)[1][2] (59 տարեկան)
Մահվան վայրԳյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն
Քաղաքացիություն Հաննովերի թագավորություն
ԿրթությունԳյոթինգենի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս, դեղագործ և բուսաբան
ԱշխատավայրԳյոթինգենի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և Կրակովի գիտական ​​ընկերություն[2]
 Friedrich Stromeyer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրիդրիխ Շտրոմեյերը ծնվել է 1776 թվականի օգոստոսի 2-ին Գերմանիայի Գյոթինգեն քաղաքում։ Բարձրագույն կրթություն է ստացել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ 1800 թվականին նրան շնորհվել է բժշկագիտության դոկտորի կոչում։

Համալսարանն վարտելուց հետո երկու տարի անցկացրել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որտեղ սովորել է Բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցում։

1802 թվականից սկսել է դասավանդել Գյոթինգենի համալսարանում, իսկ 1805 թվականին նա դարձել է պրոֆեսոր և ղեկավարել քիմիայի և դեղագործության բաժինը։ Նա համատեղել է իր մանկավարժական աշխատանքը Հանովեր քաղաքի քաղաքային դեղատների գլխավոր տեսուչի պարտականությունների հետ[6]։

Գիտնականի հիմնական գիտական հետազոտությունները կապված են միներալների ֆիզիկաքիմիական անալիզի հետ և անօրգանական քիմիայի բնագավառում այլ աշխատանքների հետ։

1817 թվականին Ֆրիդրիխ Շտրոմեյեը կատարեց իր կյանքի գլխավոր հայտնագործությունը, որով նրա անունը ընդմիշտ ընդգրկվել է քիմիայի պատմության մեջ։ Մագդեբուրգ քաղաքի դեղագործները ցինկի օքսիդը (ZnO) ուսումնասիրելիս կասկածել են դրա մեջ մկնդեղի կեղտերի առկայության մասին։ Քիմիկոսը մեկուսացրել է շագանակագույն օքսիդը, այնուհետև այն ջրածնով վերականգնել և ստացել արծաթասպիտակ մետաղ։ Նոր հայտնաբերված քիմիական էլեմենտը ստացել է կադմիում (Cd) անվանումը[7]։

1826 թվականին Ֆրիդրիխ Շտրոմեյերը ընտրվել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ, հաջորդ տարի նա ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ։

Ֆրիդրիխ Շտրոմեյերը մահացել է Գյոթինգենում, 1835 թվականի օգոստոսի 18-ին 59 տարեկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Académie nationale de médecine (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://tnk.krakow.pl/czlonkowie/strohmeyer-stromeyer-friedrich/
  3. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 342.
  4. Gesellschaft Deutscher Chemiker – Inhaber des Friedrich-Stromeyer-Preises
  5. Les membres du passé dont le nom commence par S(ֆր.)
  6. «Краткий очерк истории химии. Фридрих Штромейер». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. Волков, Владимир Акимович, Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира (Москва; 1991)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Շտրոմեյեր» հոդվածին։