Ֆրիդոն Ասլանյան

հայ ճարտարապետ, դիզայներ, նկարիչ

Ֆրիդոն Սուրենի Ասլանյան (մարտի 13, 1938(1938-03-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 2021(2021-07-05)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ, դիզայներ, նկարիչ։ Հայաստանի ճարտարապետների, նկարիչների, Հայաստանի և Ռուսաստանի դիզայներների միությունների անդամ։

Ֆրիդոն Ասլանյան
Ծնվել էմարտի 13, 1938(1938-03-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 5, 2021(2021-07-05)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունճարտարապետ, դիզայներ և նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի ճարտարապետների միություն և Հայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ֆրիդոն Ասլանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 13-ին՝ Երևանում։ 1963 թվականի ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։ Մասնագիտական գործունեությունը սկսել է ճարտարապետության ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի արվեստանոցում։ Սերն արվեստի հանդեպ նրա մեջ սերմանել են հայտնի վարպետ-մանկավարժներ Վեհիկ Տեր-Գրիգորյանը, Երվանդ Քոչարը և ուրիշները[2]։

Ասլանյանը ճարտարապետ է, դիզայներ, բազմաթիվ նախագծերի հեղինակ[2]։

Դիզայներական աշխատանքներ խմբագրել

Ազգային օպերային թատրոնի ջահի ձևավորման հեղինակն է։ 1968 թվականին, Երևանի 2750-ամյակի առթիվ, ստեղծել է առաջին ազգային փայտե կերպարանքները (տիկնիկները)։ Ծովախեցիներից պատրաստված դիզայներական իրերը Ֆրիդոն Ասլանյանի ստեղծագործական հայտնագործությունների ցանկում առանձին տեղ են զբաղեցնում[2]։

Ճարտարապետական գործունեություն խմբագրել

Ֆրիդոն Ասլանյանի ճարտարապետական նախագծերի աշխարհագրությունն ընդարձակ է.

Գեղարվեստական գործունեություն խմբագրել

Որպես նկարիչ Ասլանյանը սկսել է 1964 թվականին՝ հաղթելով «Ուսանողական գարուն» թեմայով պաստառների հանրապետական մրցույթում։ 1972 թվականից ստեղծել է քաղաքային թեմաներով գրաֆիկական աշխատանքների շարք, որոնք ոգեշնչված էին Ֆինլանդիա, Չեխիա, Անգլիա, Հնդկաստան և Ցեյլոն կատարած ուղևորությունների տպավորություններից։ 1985 թվականին առաջին անգամ ներկայացրել է յուրօրինակ տեխնիկայով կատարված դիմանկարների շարք` օգտագործելով սովորական զինանշանային կնիք։ Բիտումով արված դիմանկարների շարքը և տրանսցենդենտալ նկարների շարքը, որոնք կարելի է վերագրել վերացական նկարչությանը, կարելի է համարել Ֆրիդոն Ասլանյանի ստեղծագործական կենսագրության յուրահատուկ էջը[2]։

Բիտումով արված դիմանկարներ.

և այլն[2]։

Նկարչի ստեղծած «Ասլանյան» ստուդիան նրա իսկ ղեկավարությամբ իրականացրել է մի շարք նախագծեր Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։ Բազմաթիվ ցուցահանդեսներ են տեղի ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, այլ երկրներում[2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ռուսաստանում և այլ երկրներում կայացել են Ասլանյանի բազմաթիվ ցուցահանդեսներ, նրա աշխատանքները պահվում են ռուսաստանյան և այլ երկրների հավաքածուներում[2]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 1965 - Հայաստան, Երևան, Հայաստանի ճարտարապետների միություն (գեղանկար, գրաֆիկա)
  • 1972 - Չեխոսլովակիա, Կառլովի Վարի (գրաֆիկա)
  • 1975 - Հայաստան, Երևան, կինոյի տուն (գրաֆիկա, գեղանկար, կիրառական արվեստ)
  • 1978 - Հայաստան, Երևան, Ժուռնալիստների տուն (գրաֆիկա, կիրառական արվեստ)
  • 1986 - Հայաստան, Երևան, Ճարտարապետների միություն (քաղաքաշինություն, դիզայն, գեղանկար, գրաֆիկա, կիրառական արվեստ)
  • 1988 - Բելգիա, Անտուան (դիզայն, գեղանկար, գրաֆիկա, կիրառական արվեստ)
  • 1988 - Լյուքսեմբուրգ (դիզայն, գեղանկար, գրաֆիկա, կիրառական արվեստ)
  • 1989 - Ռուսաստան, Պուշկինո (գրաֆիկա)
  • 1993 - Հայաստան, Երևան, Ֆիլհարմոնիայի սրահի նախասրահ (դիմանկարներ, տրանսցենդենտալ նկարներ)
  • 2000 - Ռուսաստան, Մոսկվա, Գիտության տուն (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ)
  • 2000 - Ռուսաստան, Մոսկվա, Արևելքի թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, նկարներ, գրաֆիկա, դիմանկարներ)
  • 2001 - Ռուսաստան, Մոսկվա, Նիկոլայ Ռերիխի թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, նկարներ, գրաֆիկա, կիրառական աշխատանքներ, դիմանկարներ)
  • 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Ռուսաստանի ճարտարապետների միություն (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ, կիրառական արվեստ, ճարտարապետություն, դիզայն)
  • 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Պոլիտեխնիկական թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ, կիրառական արվեստ, ճարտարապետություն, դիզայն)
  • 2007 - Ռուսաստան, Մոսկվա, Պոլիտեխնիկական թանգարան (տրանսցենդենտալ նկարներ, դիմանկարներ, կիրառական արվեստ, ճարտարապետություն, դիզայն)[2]

Միջազգային և համամիութենական ցուցահանդեսներ խմբագրել

  • 1978 - Հայաստան, Երևան, գրաֆիկայի առաջին հանրապետական ցուցահանդես (գրաֆիկա)
  • 1998 - Հայաստան, Երևան, գրաֆիկայի երկրորդ հանրապետական ցուցահանդես (դիմանկարներ)
  • 1963 - Կուբա, Հավանա
  • 1974 - Արգենտինա
  • 1974 - Մարոկկո
  • 1987 - Բուլղարիա, միջազգային բիենալե
  • 1989 - Բելգիա, Բրյուսել, «Modern» պատկերասրահ
  • 2000 - Գերմանիա, Հանովեր, EXPO-2000
  • 2003 - Ռուսաստան, Մոսկվա, Նկարիչների կենտրոնական տուն
  • 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Պոլիտեխնիկական թանգարան, «Երկու մշակույթի երկխոսություն»
  • 2006 - Ռուսաստան, Մոսկվա, Ազգությունների տուն, «Հայաստան-Ռուսաստան։ Մշակույթների երկխոսություն»[2]

Անդամակցություն միություններին և կազմակերպություններին խմբագրել

  • ՀԽՍՀ ճարտարապետների միության անդամ (1970)
  • ՀԽՍՀ նկարիչների միության անդամ (1978)
  • Հայաստանի դիզայներների միության անդամ (1978)
  • Ռուսաստանի դիզայներների միության անդամ (1978)
  • Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ
  • Մոսկվայի ճարտարապետների միության անդամ
  • Արհեստավարժ նկարիչների ստեղծագործական միության անդամ
  • Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ
  • Գիտությունների, արվեստի և գրականության եվրոպական ակադեմիայի (Academie Europeenne des Sciences, des Arts et des Lettres, AESAL) անդամ
  • Ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ (Acadеmie des Beaux-Arts)
  • Դիզայներների միջազգային միության անդամ (1988 թվականից)
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային միության անդամ (1996 թվականից)[2]

Նվաճումներ խմբագրել

  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ (հումանիտար գիտություններ և ստեղծագործական բաժնի դիզայնի և ճարտարապետության բաժնում)
  • Եվրասիայի ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր (MAAM/IAAM, Մոսկվայի մասնաճյուղ)[2]

Ֆրիդոն Ասլանյանը մահացել է 2021 թվականի հուլիսի 5-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Скончался архитектор Фридон Асланян
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Асланян Фридон Суренович».
  3. «Скончался архитектор Фридон Асланян».

Արտաքին հղումներ խմբագրել