Ֆրեր (ոչ ուշ քան 1229, Կարին - ոչ վաղ քան 1277), հայ ճարտարապետ[1]։

Ֆրեր
Ծնվել էոչ ուշ քան 1229
ԾննդավայրԿարին
Մահացել էոչ վաղ քան 1277
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեության տարիներ13-րդ դար

Կենսագրություն խմբագրել

Կարնեցի է։ 1229 թվականին կառուցել է Հոռոմոսի վանքի սրահներից մեկը[2]։ Անիից հյուսիս-արևելք՝ Ախուրյան գետի աջ ափին, 1277 թվականին Առյուծ Հոգևորյանցի ու նրա կնոջ՝ Սեդայի պատվերով կառուցել է Հոռոմոսի վանքի (այժմ՝ Թուրքիայի տարածքում) ուղղանկյուն պարսպով շրջափակված հիմնական հուշարձանախմբի նշխարատունը, որի կենտրոնի երդիկանման հատվածում փորագրված «Թվ. ՉԻԶ» (1277) շինարարական արձանագրությունն ավարտվում է ճարտարապետի ստորագրությամբ՝ «Աստուծոյ կարողութեամբ վարդպետ Ֆրերս՝ Կարնոյ քաղաքացի»[1][3][4]։

Գրականություն խմբագրել

  • Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կարեն Մաթևոսյան, Անին և Անեցիները (Մատենադարան) (խմբ. Վահան Տեր-Ղևոնդյան), Երևան էջ 432 — 464 էջ, ISBN 978-9939-897-01-1։
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 13։
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 694։
  4. Horomos monastery: Art and History (Edited by Edda Vardanyan), Paris, 2015, էջ 478։