Ֆրեշ (անգլ.՝ smoothie - «փափուկ, հաճելի, նուրբ»), թանձր հյութ` պատրաստված խառնիչում (բլենդեր) կամ միքսերում խառնված թարմ մրգերից ու հատապտուղներից` ավելացված ջուր, սառույցի կտորներ, յոգուրտ, պաղպաղակ, կաթ կամ այլ հավելյալ տարրեր։ Երբեմն սառույցի կտորներին կարող են փոխարինել նախօրոք սառեցված մրգերը։ Տնային պայմաններում մատուցվում են երկար բաժակներով և խմելու համար նախատեսված ձողիկներով։ Ֆրեշի կետերում մատուցում են փակ պլաստիկ բաժակներով և կենտրոնում խրված միջին չափի ձողիկներով։

Ֆրեշ
Ենթատեսակըմպելիք
 Smoothies Վիքիպահեստում

Առաջին մասսայական տարածումը ֆրեշները ստացել են Միացյալ Նահանգներում` 1960-ականներին, երբ պաղպաղակ կամ առողջ սնունդ վաճառող կետերը սկսեցին լայնորեն զբաղվել նաև ֆրեշ-խմիչքների վաճառքով։ Մինչև 1990-ականների ավարտը և 2000-ականների սկիզբը ֆրեշներն արդեն հասանելի էին սրճարաններում, սուրճ վաճառող խանութներում, ինչպես նաև շշալցված տարբերակով` խանութներում։

Ֆրեշները լայն տարածում ունեն առողջ սննդակարգը նախընտրողների շրջանում։

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեշ» հոդվածին։