Ֆրենսիս Ուիլյամ Լաուդերդեյլ Ադամս (անգլ.՝ Francis William Lauderdale Adams, սեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1], Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 1893(1893-09-04)[1], Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլոավստրալիական արձակագիր, բանաստեղծ, լրագրող։

Ֆրենսիս Ադամս
Ծնվել էսեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1]
ԾննդավայրՄալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1893(1893-09-04)[1] (30 տարեկան)
Վախճանի վայրՄարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլրագրող և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՇրյուսբերի դպրոց

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Մալթայում, զինվորական վիրաբույժ Անդրեյ Լիթա Ադամսի ընտանիքում։ Ավարտել է Շրոսբերրիի դպրոցը, հետո սովորել է Փարիզում։ Ուսումն ավարտելուց հետո Ուայթ կղզում աշխատել է որպես ուսուցիչ, որտեղ դասավանդել է երկու տարի։ 1882-ին ամուսնացել է Հելեն Աթթլիի հետ և միասին տեղափոխվել են Ավստրալիա։

Ավստրալիա խմբագրել

1884-ին Ֆրենսիս Ադամսը հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ Henry and Other Poems։ 1885 թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրական գիրքը` «Leicester»։ Քանի դեռ Ադամսն ապրում էր Սիդնեյում, աշխատակցում է մի քանի ավստրալիական պարբերականների, մասնավորապես՝ «The Bulletin» օրաթերթին։ 1886 թվականին Ադամսը տեղափոխվում է Բրիսբեն, որտեղ հրատարակում է «Poetical Works» բանաստեղծական ժողովածուն։ Նույն տարում մահանում է Ադամսի կինը, իսկ նա Բրիսբենում ապրում է մինչև 1887 թվականի սկիզբը։ 1887 թվականին Սիդնեյում տպագրվում է Ադամսի «Madeline Brown's Murderer» վեպը։ Կյանքի վերջին տարիներին լույս է տեսնում Ադամսի մի քանի վեպեր, մասնավորապես՝ «Songs of the Army of the Night» (1888), որը հռչակվում է Սիդնեյում և երեք հրատարակության արժանանում Լոնդոնում։ Ադամսը կրկին ամուսնանում է և մինչև 1889 թվականի վերջ ապրում է Բրիսբենում, հանդիսանում Brisbane Courier թերթի թղթակիցներից։ 1899 թվականին վերադառնում է Անգլիա, որտեղ հրատարակվում են Ադամսի ևս երկու վեպ՝ «John Webb's End, a Story of Bush Life» (1891) և «The Melbournians» (1892)։ Այդ ընթացքում նկատելիորեն վատթարանում է Ֆրենսիս Ադամսի առողջությունը, նա տառապում էր թոքախտով։ 1892 թվականի դեկտեմբերից մինչև փետրվար Ադամսը տեղափոխվում է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ փութաջանորեն ավարտում է Եգիպտոսի բրիտանական օկուպացիայի մասին գիրքը։ 1893 թվականին տեղափոխվում է Մարգեյթ (Մեծ Բրիտանիա)։

Ինքնասպանություն խմբագրել

Իր անհույս հիվանդության տագնապով՝ Ադամսը ընկնում է դեպրեսիայի մեջ։ 1893 թվականի սեպտեմբերին ինքնասպան է լինում։ Նա խնդրում է իր կնոջը՝ Էդիթին, իր աշխատասենյակ բերել ատրճանակը և կրակում է իր վրա՝ ատրճանակի փողը տեղավորելով բերանի մեջ։ Հետագայում նրա այրին, որը ներկա էր եղել ինքնասպանությանը և փաստացի օգնել էր դրա իրագործմանը, խոստովանել է, որ հնարավորություն է ունեցել ինքնասպանությունը կանխելու, բայց դա չի արել գիտակցաբար։ Նրան մեղադրանք չի ներկայացվել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bell M. Representative Novelists of the Ninteenth Century: Being Passages from Their Works with Brief Biographies and Introductions and a Critical EssayL. MacVeagh, The Dial Press, 1927. — Vol. 1.