Ֆրեյա Ալան
Ֆրեյա Ալան (անգլ.՝ Freya Allan, սեպտեմբերի 6, 2001[1], Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքի «Կախարդը» սերիալում արքայադուստր Ցիրիլա Ցինտրայի դերով։
Ֆրեյա Ալան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 6, 2001[1] (22 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 8463347 |
Վաղ կյանք և կրթություն խմբագրել
Ֆրեյա Ալանը ծնվել է Անգլիայի Օքսֆորդշիր քաղաքում և հաճախել է Օքսֆորդի Հեդինգթոնի դպրոց[2][3]։ Ալանն իր դերասանական կրթությունը շարունակել է Բիքոնսֆիլդի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում, Բիքինգեմշիր կոմսությունում, որտեղ դերասանական վարպետության ուսուցման շրջանակներում նկարահանվել է «Կապույտ թռչուն» և «Սուրբ Ծննդյան տոնածառ» կարճամետրաժ ֆիլմերում։ Ալանը ուսումը շարունակել է Բորնմութի արվեստի համալսարանում, որտեղ նա մարմնավորել է Լինդայի դերը «Կատաղի կապիտան» կարճամետրաժ ֆիլմում[4]։
Կարիերա խմբագրել
Ալանը խաղացել է երկրորդական դեր BBC-ի 2019 թվականին նկարահանված «Աշխարհների պատերազմը» դրամայի առաջին սերիայում։
Ներկա պահին Ալանը նկարահանվում է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Կախարդը» սերիալում, Հենրի Քավիլի և Անյա Չալոտրայի հետ միասին։ Նա մարմնավորում է արքայադուստր Ցիրիի կերպարը։ Այն Լորեն Շմիդտի ստեղծած ֆանտաստիկ դրամատիկական սերիալն է, որը նկարահանվել է լեհ գրող Անջեյ Սապկովսկու «Կախարդը» գրքերի շարքի հիման վրա։ Սկզբում նա հրավիրվել է փոքրիկ դերի համար, սակայն հետագայում հրավիրվել էր որպես Ցիրիի դերակատար։ Ալանը սերիալի նկարահանումների մասնակցելու համար 8 ամիս ապրել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում[5]։ Ալանը նկարահանվելու է «Կախարդը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները նախատեսված է 2020 թվականի սկզբին Լոնդոնում և հասանելի է լինելու 2021 թվականին[6]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2017 | Կապույտ թռչուն | Դենի | Կարճ դրվագ |
2017 | Սուրբ Ծննդյան տոնածառ | Սուրբ Ծննդյան աղջիկ | Կարճ դրվագ |
2017 | Կատաղի ծարավ | Լինդա | Կարճ դրվագ |
2018 | Մահվան անապատում | երիտասարդ Միներվա | 1 սերիա |
2019 | Աշխարների պատերազմ | Մերի | 1 սերիա |
2019-ներկա | Կախարդը | Ցիրիլա "Ցիրի" | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ «Princess Cirilla of Cintra on Netflix's The Witcher: Who is the actress Freya Allan?». monstersandcritics.com. 2019.
- ↑ «Who is The Witcher's Freya Allan?». unitedagents.co.uk. 2019.
- ↑ «Why Ciri from the Witcher looks so familiar». looper.com. 2019.
- ↑ «The Witcher's Anya Chalotra and Freya Allan on plot spoilers, body image and Henry Cavill». glamourmagazine.co.uk. 2019.
- ↑ «'The Witcher' renewed for Season 2 at Netflix ahead of Network premiere». variety.com. 2019.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեյա Ալան» հոդվածին։ |