Ֆրեեզիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ցեղ Ֆրեեզիա (Freesia)
Klatt, 1866

Ֆրեեզիա (լատին․՝ Freesia), հիրիկազգիների (Iridaceae) ընտանիքին պատկանող բույս։

Կենսաբանական նշանակություն խմբագրել

Ֆրեեզիան փոքր կոճղեզավոր բույս է՝ թրանման նեղ տերևներով։ Ծաղիկները ձագարաձև են և լինում են դեղին, վարդագույն, կարմիր, դարչնագույն։ Ունեն հաճելի բուրմունք, որը շատ նման է հովտաշուշանի բույրին։

Մշակում խմբագրել

Ամռանը բուսակները պետք է պահել ջերմոցներում։ Աշնանը, երբ օդի ջերմաստիճանը իջնում է, բույսերը պետք է փոխադրել ջերմոց 7-8 °C ջերմության մեջ՝ դնելով լուսավոր տեղ։ 10 սմ բարձրանալուց հետո արկղերում պետք է փայտից պատրաստած ձողիկները ամրացնել և, դրա վրա թելեր կապելով, ցանցաձև հենարան ստեղծել, որպեսզի ծաղկակոթունների և տերևների թուլության պատճառով չկոտրվեն ու չընկնեն, և բույսերը կանգուն մնան։ Բույսի կոկոնների բացվելուց հետո ծաղկակոթունները պետք է ներքևից կտրել մինչև ճյուղավորումը։ Ծաղկակոթունները կտրելուց հետո պետք է շարունակել դրանց խնամքը. հետզհետե պակասեցնել լուսավորությունը , իսկ մեկ ամիս հետո պակասեցնել և վերջնականապես ընհատել նաև ոռոգումը։

Բազմացում խմբագրել

Ֆրեեզիան բազմանում է սերմերով և կոճղարմատներով։ Բույսը հիմնականում տնկում են ապրիլ ամսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։ Սերմերը ծլում են 20-25 օրվա ընթացքում. դրա համար պետք է նախապես սերմերը ծլեցնել և նոր տնկել։

Գրականություն խմբագրել

  • Декоративные травянистые растения для открытого грунта. В 2 т. / Отв. редактор Н. А. Аврорин. — Л.։ «Наука», Ленингр. отд, 1977.-Т. 1.-С. 175—177.-19 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեեզիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեեզիա» հոդվածին։