Ֆրեդերիկ Սի
Ֆրեդերիկ Սի (ֆր.՝ Frédéric Sy, 1861, Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ - 20-րդ դար), ֆրանսիացի աստղագետ, աշխատել է Փարիզի և Ալժիրի աստղադիտարան աստղադիտարաններում։
Ֆրեդերիկ Սի ֆր.՝ Frédéric Sy | |
---|---|
Ծնվել է | 1861 Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ |
Մահացել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
Պարգևներ |
Աշխատել է Փարիզի աստղադիտարանում 1879-ից 1887 թվականները, որից հետո Ալժիրի աստղադիտարանում 1887 թվականից 1918 թվականները որպես աստղագետի օգնական[1]։ Ալժիրում աշխատելու ընթացքում հրատարակել է բազմաթիվ աշխատություններ փոքր մոլորակների և գիսաստղերի մասին։ Աշխատել է Ֆրանսուա Գոնեսիատի հետ միասին։
Սին հայտնաբերել և անվանել է երկու աստերոիդ՝ (858) Էլ Դյեզարը և (859) Բուզարեհը։ Անվանումները վերցվել են Ալժիրի աստղադիտարանի մոտ գտնվող վայրերի անուններից։
Ֆրեդերիկ Սիին պարգևատրել են Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի Վալցի մրցանակով (Prix Valz) 1919 թվականին[2]։ Նրա պատվին է անվանվել (1714) Սի աստերոիդը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Schmadel, Lutz D. (2003). Dictionary of Minor Planet Names. Springer. էջ 136. ISBN 3-540-00238-3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Prize Awards of the Paris Academy of Sciences for 1918». Nature. 1918 թ․ դեկտեմբերի 26. էջ 334.