Ֆրեդերիկ Ջորջ Քենյոն

բրիտանացի պատմաբան և պալեոգրաֆ

Սըր Ֆրեդերիկ Ջորջ Քենյոն (անգլ.՝ Frederic George Kenyon, հունվարի 15, 1863(1863-01-15)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 23, 1952(1952-08-23)[1][2][3][…], Օքսթեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանացի հնագրագետ, պապիրոլոգ, պատմաբան, աստվածաշնչագետ, դասական բանասեր և գրադարանավար, Բրիտանական թանգարանի տնօրեն, Բրիտանական ակադեմիայի նախագահ, Լոնդոնի հնությունների թագավորական ընկերության անդամ։ 1918-1952 թվականներին եղել է Մանուշակագույն ձողի ջենթլմեն աշեր (անգլ.՝ Gentleman Usher of the Purple Rod

Ֆրեդերիկ Ջորջ Քենյոն
անգլ.՝ Frederic George Kenyon
Ծնվել էհունվարի 15, 1863(1863-01-15)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 23, 1952(1952-08-23)[1][2][3][…] (89 տարեկան)
Օքսթեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
Մասնագիտությունpalaeographer, պատմաբան, կլասիցիստ, papyrologist, գրադարանավար, դասական բանասեր, աստվածաշնչագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Մագդալեն քոլիջ, Բրիտանական թանգարան[6] և Բրիտանական ակադեմիա[5]
Գործունեության ոլորտՀնագրություն, Պապիրոլոգիա, բանասիրություն և պատմություն
Պաշտոն(ներ)թանգարանի տնօրեն
ԱնդամակցությունԴասական ուսումնասիրությունների ընկերություն, Բրիտանական ակադեմիա[6], Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Roxburghe Club?[8] և Մատենագիտական ​​ընկերություն
Ալմա մատերՄագդալեն քոլիջ և Ուինչեսթեր քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][9]
Պարգևներ
Ամուսին(ներ)Էմի Հանթ
Երեխա(ներ)Քեթլին Քենյոն[10][11] և Նորա Գվենդոլեն Մարգարեթ Քենյոն[2]
ՀայրՋոն Ռոբերտ Քենյոն[2]
ՄայրՄերի Էլիզա Հոքինս[2]
 Frederic George Kenyon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրեդերիկ Ջորջ Քենյոնը ծնվել է 1863 թվականի հունվարի 15-ին Լոնդոն քաղաքում, Օքսֆորդի անգլիական իրավունքի պրոֆեսոր Ջոն Ռոբերտ Քենյոնի ընտանիքում, եղել է Քենյոնի առաջին բարոն Լլոյդ Քենյոնի ծոռը։

Սովորել է Ուինչեսթեր քոլեջում[12], իսկ ավելի ուշ բակալավրի աստիճան է ստացել Օքսֆորդի Մագդալենի քոլեջից, որտեղ հետագայում եղել է գիտաշխատող։

1889 թվականին Քենյոնը աշխատանքի է անցել Բրիտանական թանգարանի ձեռագրերի բաժնում, իսկ 1909 թվականին դարձել դրա տնօրենն ու գլխավոր գրադարանավարը․ այդ պաշտոնում մնացել է մինչև 1931 թվականը։

1891 թվականին Քենյոնը գիտական աշխարհում հայտնի է դարձել Լոնդոնում Աթենք պետության վերաբերյալ Արիստոտելի Աթենացիների սահմանադրությունΑθηναίων πολιτεία. Aristotle on the constitution of ’Athens») ստեղծագործության հայտնագործմամբ և հրապարակմամբ։ Ստեղծագործության տեքստը եղել է Քրիստոսի ծննդից առաջ 1-ին դարով թվագրվող եգիպտական պապիրուսներից մեկի վրա։ Այդ հայտնի ստեղծագործության գրեթե բոլոր հետագա հրատարակությունները, ինչպես Անգլիայում, այնպես էլ այլ երկրներում, հիմնված են եղել Քենյոնի հրատարակության խմբագրության վրա։ Նա առաջինն էր, ով պարզել է ստեղծագործության պատկանելությունը Արիստոտելին և մատնանշել է այն փոփոխությունները, որոնք բրիտանական պապիրուսը պետք է կատարի Աթենքի պատմության և հնագիտության մեջ։ Քենյոնին է պատկանում նաև մի քանի այլ պապիրուսների առաջին հրատարակությունը, որոնք, ի թիվս այլ բաների, պարունակում են յամբագիր բանաստեղծ Գերոնդի 7 բանաստեղծություններ, հատված Հիպերիդի ելույթից և Տրիֆոնի քերականական տրակտատից։ Հատվածները ներկայացված են ներածություններով և ծանոթագրություններով («Classical texts from Papyri in the British Museum», 1891)[13]։

1894 թվականին Ջորջ Քենյոնը բրիտանական մայրաքաղաքում հրատարակել է «Hyperides ag. Athenogenes and Phippieles» աշխատությունը, որը գրավել է պատմաբանների ուշադրությունը[13]։

Իր ծառայությունների համար Ֆրեդերիկ Ջորջ Քենյոնը 1912 թվականին արժանացել է ասպետի կոչման։ 1917-1921 թվականներին եղել է Բրիտանական ակադեմիայի նախագահ։ 1920 թվականին նշանակվել է Երուսաղեմի բրիտանական հնագիտության դպրոցի նախագահ (այժմ ինստիտուտը կոչվում է նրա անունով)։ Սըր Քենյոնն իր դրամական միջոցների մեծ մասը ծախսել է հին պապիրուսների ուսումնասիրության և հրատարակման վրա։

Քենյոնը հին լեզուների հայտնի գիտակ է եղել և իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է Աստվածաշունչը, հատկապես Նոր Կտակարանը՝ որպես պատմական տեքստ։ Նրա «Մեր Աստվածաշունչը և հին ձեռագրերը» գիրքը, որը հրատարակվել է 1895 թվականին, ցույց է տալիս, թե ինչպես կարող են եգիպտական պապիրուսները և այլ հնագիտական գտածոները հաստատել Ավետարաններում նկարագրված իրադարձությունները։ Նա համոզված էր Նոր Կտակարանում նկարագրված իրադարձությունների պատմական իրականության մեջ և ասել է հետևյալը․ «Այժմ վերացել են վերջին հիմնավորումները ցանկացած կասկածների համար, որ Սուրբ Գիրքը մեզ է հասել հիմնականում այն տեսքով, ինչպես այն գրվել է»[14]։

Սըր Ֆրեդերիկ Ջորջ Քենյոնը մահացել է 1952 թվականի օգոստոսի 23-ին, Օքսթեդում՝ անգլիական Սուրրեյ կոմսությունում։

Նրա ավագ դուստրը՝ Դամա Քեթլին Մերի Քենյոնը, հորից ժառանգել է սերը հնությունների նկատմամբ և դարձել աստվածաշնչյան հնագետ[15]։

Բրիտանական ակադեմիայի մրցանակներից մեկը կրում է Քենյոնի մեդալ անվանումը[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Sauser E. Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (գերմ.)Bautz-Verlag, 1975.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Deutsche Nationalbibliothek Record #106005375 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Мищенко Ф. Г. Кеньон (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIVа. — С. 944.
  7. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  8. https://www.roxburgheclub.org.uk/membership/
  9. CONOR.Sl
  10. Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 691. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  11. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  12. Sabben-Clare, James. Winchester College. Cave, 1981. p. 187
  13. 13,0 13,1 Фёдор Герасимович Мищенко (1890–1907). «Кеньон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Kenyon, Frederic. The Bible & Archaeology. New York: Harper & Row (1940).
  15. Кеньон / Л. И. Авилова // Канцелярия конфискации — Киргизы. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 578. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 13). — ISBN 978-5-85270-344-6.
  16. «Kenyon Medal for Classical Studies and Archaeology». Prizes and medals. British Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  17. «Kenyon Medal».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Ջորջ Քենյոն» հոդվածին։