Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենս
Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենս (անգլ.՝ Frederic George Stephens, հոկտեմբերի 10, 1827[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 9, 1907[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրաքննադատ, նկարիչ և արվեստաբան։ Պրեռաֆայելիտների եղբայրության այն երկու անդամներից մեկը, որոնք չէին զբաղվում գեղանկարչությամբ (նկարել է միայն գործունեության սկզբում, վաղ է հիասթափվել սեփական նկարչական տաղանդից)[3]։
Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1827[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մարտի 9, 1907[2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն |
Մասնագիտություն | նկարիչ, գրական քննադատ, արվեստագետ և արվեստի քննադատ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Համալսարանի քոլեջի դպրոց |
Անդամակցություն | Պրեռաֆայելիտներ |
Frederic George Stephens Վիքիպահեստում |
Ֆրեդերիկի մատիտով դիմանկարը թվագրվում է 1853 թվականին։ Ստեղծել է Ջոն Էվերեթ Միլլեն և այժմ պատկանում է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահին[4]։
Կենսագրություն խմբագրել
Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենսը ծնվել է 1828 թվականին Լոնդոնում Սեպտիմուս Սթիվենսի և Աննա Սթիվենսի (ի ծնե՝ Կուկ)։ 1837 թվականի դժբախտ պատահարի պատճառով ֆիզիկական լուրջ վնասվածքներ է ստացել (չի մասնավորվում, թե ինչպիսի), այդ իսկ պատճառով սովորել է տանը, հետագայում հաջողվել է Հեմփսթեդում դպրոց հաճախել։ 1844 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ ծանոթացել է պրեռաֆայելիտներ Ջոն Միլլեի և Հոլման Հանտի հետ։ 1848 թվականին ընդգրկվել է Պրեռաֆայելիտների եղբայրության շարքերում և հաճախ է կեցվածք ընդունել իր նոր ընկերների նկարների համար։ Կարճ ժամանակ անց հիասթափվել է իր սեփական նկարչական տաղանդից, դադարել է նկարելուց և որոշել է զբաղվել գեղարվեստի քննադատությամբ։ Սթիվենսը 1850 թվականին հայտնել է, որ ոչնչացրել է իր ողջ նկարները, սակայն դրանցից երեքը դեռևս պահվում են Թեյթ բրիտանական պատկերասրահում (Լոնդոն)՝ «Ձեռքի և սրտի առաջարկություն» կամ «Մարքիզ և Գրիզելդա» (անգլ.՝ The Proposal կամ The Marquis and Griselda, մոտ 1850, Ջեֆրի Չոսերի «Քենթրբերյան պատմվածքների» հիման վրա), «Արթուր արքայի մահը» (ֆր.՝ Morte d'Arthur, մոտ 1850-1855)[5] և «Մայր և երեխա» (անգլ.՝ Mother and Child, մոտ 1854)[6]։ Պահպանվել է նաև նրա խորթ մոր՝ Դորոթիի մատիտով դիմանկարը (1850)[7]։
Նրա խնդիրն էր ապստամբ պրեռաֆայելիտների և հասարակության միջև կապի իրագործումը, նա բացատրում էր հանրությանը պրեռաֆայելիտների նպատակները։ Երբ Ֆրեդերիկը հեռացավ գեղանկարչությամբ զբաղվելուց, նա սկսեց զբաղվել քննադատությամբ և արվեստաբանությամբ։ Հետագայում եղել է «Աթենեում» հանդեսի գեղարվեստական խմբագիրը, դրան զուգահեռ արտահաստիքային աշխատել է նաև արվեստի վերաբերյալ այլ պարբերականներում՝ ներառյալ «Գեղարվեստական հանդեսը» և «Պորտֆոլիոն»։ Գրել է նաև մայրցամաքային և ամերիկյան հանդեսների համար։ Պրեռաֆայելիտների «Ծիլ» հանդեսի համար նրա գրվածքները եղել են Լորա Սևեջ և Ջոն Սյուարդ կեղծանուններով։ Այդ շրջանում նա մեծամասամբ եղել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ազդեցության տակ, որին թույլ է տվել ակնարկներ գրել իր սեփական Սթիվենս անունով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://id.loc.gov/authorities/names/n87112802.html
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ Macleod, Dianne Sachko. «Stephens, Frederic George». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/36272. (Subscription or UK public library membership required.)
- ↑ «NPG 2363; Frederic George Stephens – Portrait – National Portrait Gallery».
- ↑ «'Morte d'Arthur', Frederic George Stephens – Tate». Tate.
- ↑ «'Mother and Child', Frederic George Stephens – Tate». Tate.
- ↑ «'The Artist's Mother', Frederic George Stephens – Tate». Tate.
Արտաքին հղումներ խմբագրել
- The Proposal նկարը (անգլ.) Թեյթ բրիտանական պատկերասրահի կայքում
- Morte d’Arthur նկարը(անգլ.) Թեյթ բրիտանական պատկերասրահի կայքում
- Mother and Child նկարը(անգլ.) Թեյթ բրիտանական պատկերասրահի կայքում
- Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենսի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենս» հոդվածին։ |