Ֆրաունհոֆերյան գծեր, կլանման գծեր Արեգակի սպեկտրում։

Ֆրաունհոֆերյան գծերն առաջինը դիտել է (1802) անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Վոլաստոնը, իսկ 1814 թվականին հայտնաբերել ու մանրամասն նկարագրել է գերմանացի ֆիզիկոս Յոզեֆ Ֆրաունհոֆերը։ Այդ գծերի առաջացման պատճառը ճշգրիտ բացատրել է Գուստավ Կիրխհոֆը։

Արեգակի սպեկտրի ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթներում դիտվում են ավելի քան 20 հազար ֆրաունհոֆերյան գծեր, որոնցից շատերը նույնացվում են հայտնի քիմիական տարրերի սպեկտրային գծերի հետ։

Աղյուսակում բերված են առավել ինտենսիվ ֆրաունհոֆերյան գծեր տեսանելի տիրույթում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 731
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրաունհոֆերյան գծեր» հոդվածին։