Ֆրանց Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրանց Ավդալի Սիմոնյան (մարտի 8, 1935, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Ֆրանց Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1956) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1961) |
Մասնագիտություն | քանդակագործ և ուսուցիչ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1961 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1983-1988 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության քանդակի բաժանմունքի, 1983-1990 թվականներին՝ գեղարվեստական խորհրդի նախագահ, 1983 թվականից՝ Երևանի քանդակագործության կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1974-1983 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1980 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։
Ստեղծագործություններ խմբագրել
Հեղինակ է մոնումենտալ-դեկորատիվ հուշարձանների։
- «Գրիֆոններ», 1972 թվական, բրոնզ, Երևան
- «Մուտք՝ Հայաստան», 1978 թվական, կոփածո ալյումին, Երևան
- «Զանգակ», 1979 թվական, կոմպոզիցիա, տուֆ, Երևան
- «Էմմա Ծատուրյան», 1998 թվական, գրանիտ, բրոնզ, Երևան
- «Խաչելություն», 2001 թվական, բրոնզ
Կատարել է ներքին և արտաքին ձևավորումներ (Երևանի պետական համալսարանում՝ հարթաքանդակներ (1981), Սամարայի մետրոպոլիտենում մոնումենտալ կոմպոզիցիաներ (1988-1990), Կրասնոյարսկի երկրամասի «Կուրեյջրէկի» շինարարական համալիրում և վարչական շենքում՝ բարձրաքանդակներ (1991-1992)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆրանց Սիմոնյանի բարեմաղթանքը(չաշխատող հղում)