Ֆրանց Ռուբո
Ֆրանց Ալեքսեևիչ Ռուբո (հունիսի 5 (17), 1856[1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1928[3], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն), ռուս մարտանկարիչ։
Ի ծնե | Франц Рубо |
---|---|
Ծնվել է | հունիսի 5 (17), 1856[1][2] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 13, 1928[3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Գերմանական կայսրություն |
Կրթություն | Օդեսայի գեղարվեստական ուսումնարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ժանր | Մարտանկարչություն |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Աշակերտներ | Q109543116?, Pyotr Kotov?, Եվգենի Ագաֆոնով, Q119052795?, Միխայիլ Ավիլով (նկարիչ) և Q124446114? |
Franz Roubaud Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Օդեսսայի գծանկարչության դպրոցում (1865 թվականից) և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1877 թվականից)։ Ապրել է հիմնականում Պետերբուրգում, 1913 թվականից՝ Գերմանիայում։ Դասավանդել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1904-1912)։ Փաստագրական ճշտությամբ ստեղծել է նկար-համայնապատկերներ («Աևաստոպոլի պաշտպանությունը», 1902-1904, Սևաստոպոլ, բացվել է 1905 թվականին, 1941-1942 թվականներին վնասվել է Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, վերականգնվել և կրկին բացվել 1954 թվականին, «Բորոդինոյի ճակատամարտը», 1911, բացվել է 1912 թվականին Մոսկվայում, վերականգնվել է 1962 թվականին)։ Ստեղծել է նաև հաստոցային նկարներ։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.hrono.ru/biograf/bio_r/rubo.html
- ↑ 2,0 2,1 Рубо Франц Алексеевич (ռուս.) // Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Franz Alekseevich Roubaud (նիդերլ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 12)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Ռուբո» հոդվածին։ |