Ֆրանց Մեյեր (իսպ.՝ Franz Mayer Traumann, սեպտեմբերի 3, 1882(1882-09-03)[1][2][3], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - հունիսի 25, 1975(1975-06-25)[1][2][3], Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հրեական ծագմամբ գերմանացի-մեքսիկացի ֆինանսիստ, լուսանկարիչ, հավաքորդ, Մեխիկոյում Ֆրանց Մեյերի թանգարանի հիմնադիր։

Ֆրանց Մեյեր
Ծնվել էսեպտեմբերի 3, 1882(1882-09-03)[1][2][3]
ԾննդավայրՄանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունիսի 25, 1975(1975-06-25)[1][2][3] (92 տարեկան)
Մահվան վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Գերմանիա և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունլուսանկարիչ, glass artist, արվեստի կոլեկցիոներ, ֆինանսիստ և բարեգործ
 Franz Mayer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանց Մեյերը մեծացել է Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Մենհայմ քաղաքում հրեական ընտանիքում։ 1891-1897 թվականներին սովորել է Karl-Friedrich-Gymnasium Mannheim-ում։ Կամավոր զինվորական ծառայություն է անցել Grenadierregiments Kaiser Wilhelm Nr. 110-ում։ 1901 թվականին տեղափոխվել է Լոնդոն, աշխատել ֆինանսական ընկերություններում։ 1903 թվականին մեկնել է Նյու Յորք, աշխատել Merrill Lynch ներդրումային բանկում, 1905 թվականից հաստատվել է Մեքսիկայում։ 1908 թվականին 23 տարեկան հասակում դարձել է ֆոնդային բորսայի անկախ գործակալ։

 
Ֆրանց Մեյերի թանգարանը Մեխիկոյում

Մեքսիկական հեղափոխության ժամանակ հեռացել է երկրից, մեկնել ԱՄՆ երկու տարի այնտեղ բնակվելուց հետո 1913 թվականին վերադարձել Մեքսիկա։ 1920 թվականին ամուսնացել է Մարիա Անտոնիետա դե լա Մակոռայի հետ, ով մի քանի տարի անց մահացել է։ Մեյերն այլևս չի ամուսնացել և ժառագներ չի ունեցել։ 1933 թվականի դեկտեմբերի 29-ին Մեյերը դարձել է Մեքսիկայի քաղաքացի։

1950-ական թվականներին Մեյերը որոշել է իր արվեստի հավաքածուն նվիրաբերել Մեքսիկային։ 1963 թվականին նա ստեղծել է հավատարմագրային հիմնադրամ, և Մեքսիկայի Բանկը ընտրվել է որպես ֆիդուցիար Մեխիկոյում արվեստի թանգարանի ստեղծման համար։ Մայերի ցանկությամբ և ըստ հաստատված պայմանագրի թանգարանում պետք է ստեղծվեր գրադարան, կազմակերպվեին ցուցահանդեսներ, մրցույթներ, համաժողովներ։

Մեյերը մահացել է 1975 թվականին իր հավաքածուն նվիրաբերելով Մեքսիկային և նրա բնակիչներին։ Մեյերի անվան թանգարանը բացվել է 1986 թվականին նախկին ալրաքաշի և հիվանդանոցի շենքում, որը հատուկ վերակառուցվել է հավաքածուն այնտեղ տեղակայելու համար։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002. ISBN 0-89090-107-4.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մեյեր» հոդվածին։