Ֆրանսուա Վիետ (ֆր.՝ François Viète, seigneur de la Bigotière; 1540[1][2][3][…], Ֆոնտենե-լե-Կոնտ, Պուատու, Ֆրանսիայի թագավորություն[4][2][3] - դեկտեմբերի 13, 1603(1603-12-13)[5][6] կամ փետրվարի 23, 1603(1603-02-23)[7][8], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][3])[9], ֆրանսիացի հանրահայտ

Ֆրանսուա Վիետ
François Viète
Ծնվել է1540[1][2][3][…]
Ֆոնտենե-լե-Կոնտ, Պուատու, Ֆրանսիայի թագավորություն[4][2][3]
Մահացել էդեկտեմբերի 13, 1603(1603-12-13)[5][6] կամ փետրվարի 23, 1603(1603-02-23)[7][8]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, գաղտնագիր և փաստաբան
Հաստատություն(ներ)Antoinette d'Aubeterre?, Հենրի III և Հենրի IV
Գործունեության ոլորտհանրահաշիվ, գաղտնագրություն, երկրաչափություն և մաթեմատիկա
Ալմա մատերՊուատիեի համալսարան (1559)
Գիտական աստիճանիրավունքի բակալավր (1559)
Տիրապետում է լեզուներինլատիներեն[5] և միջին ֆրանսերեն
Հայտնի աշակերտներJacques Aleaume?, Մարին Գետալդիչ, Jean de Beaugrand? և Alexander Anderson?
Ազդվել էՊիեռ դե լա Ռամե
Ստորագրություն
Изображение автографа
 François Viète Վիքիպահեստում
Opera, 1646

Ծնվեմաթեմատիկոս։ Նա ձևակերպել է քառակուսային հավասարումների մասին թեորեմը, որ կոչվում է Վիետի թեորեմ։

Վիետին անվանում են «հանրահաշվի հայր»։

Կենսագրություն խմբագրել

լ է 1540 թ. Ֆրանսիայի հարավում գտնվող Ֆանտեն լե Կոնտ փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը դատախազ էր, և, ինչպես սովորաբար լինում է, որդին ընտրեց հոր մասնագիտությունը։ Ավարտելով Պուատուի համալսարանը՝ նա դարձավ իրավաբան։ 1560 թ. քսանամյա երիտասարդը հարազատ քաղաքում սկսեց իր աշխատանքային գործունեությունը և ունեցավ մեծ հաջողություններ։ Սակայն երեք տարի անց ծառայության անցավ ճանաչված դե Պարտենե ընտանիքում։ Նա դարձավ տանտիրոջ քարտուղարը և նրա տասներկուամյա դստեր՝ Եկատերինայի ուսուցիչը։ Հենց այդ ժամանակ էլ երիտասարդ իրավաբանի մեջ արթնացավ սերը բնական գիտությունների և, հատկապես, մաթեմատիկայի հանդեպ։

1571 թ. Վիետն անցավ պետական ծառայության՝ նշանակվելով պառլամենտի խորհրդական։ Այնուհետև նա դարձավ Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդի, իսկ նրա մահից հետո՝ նաև Հենրիխ 4-րդի խորհրդականը։ Սակայն նրա տարերքը մաթեմատիկան էր։ Նա ուսումնասիրում էր ինչպես դասականների՝ Արքիմեդի և Դիոֆանտեսի, այնպես էլ ոչ վաղ անցյալի իր նախորդների՝ Կարդանոյի, Բոմբելլիի, Սթեվինի և ուրիշների աշխատությունները։

1584 թ. Վիետը հեռացավ քաղաքական ծառայությունից և ձեռնամուխ եղավ համապարփակ մաթեմատիկայի ստեղծմանը, որը հնարավորություն կտար լուծել ցանկացած խնդիր։ Նրա հանրահայտ թեորեմը, որը կապ է հաստատում բազմանդամի գործակիցների և նրա արմատների միջև, հրապարակվել է 1591 թ.։ Վերջինս արժանի է հիացմունքի, մանավանդ, որ տրված է ընդհանուր տեսքով և կիրառելի է ցանկացած աստիճանի բազմանդամի համար։ Այժմ այդ թեորեմը կրում է Վիետի անունը։ Վիետի թեորեմը ներկայիս դպրոցական հանրահաշվի ամենահայտնի պնդումներից է։

Գիտնականը մեծ հաջողությունների է հասել նաև երկրաչափության ասպարեզում։ Նա ավարտուն տեսքի բերեց ավելի վաղ ժամանակներում (դեռևս Ք.ա. առաջին դարից) կիրառվող եռանկյունների լուծման մեթոդները՝ հարց, որը դարեր շարունակ հետաքրքրում էր մաթեմատիկոսներին։ Առաջինը նա տվեց կոսինուսների թեորեմի հստակ ձևակերպումը՝ բառային արտահայտությամբ։

Վիետի ժամանակներում բոլոր գործողությունների նշանները գրվում էին բարդ մաթեմատիկական լեզվով, ինչը դժվարացնում էր դրանց անմիջական կիրառումը։ Նրա կենդանության օրոք դրանք իրենց արժանի տարածումը չգտան և ամբողջապես չհրատարակվեցին։ Միայն Վիետի մահից հետո՝ 1646 թ. հոլանդացի մաթեմատիկոս Ֆ. վան Սկոտենը նրա աշխատությունները քիչ թե շատ կերպով ամբողջացրեց և հրատարակեց Opera mathematica ընդհանուր վերնագրով։

1603 թ. փետրվարի 14-ին մարկիզ Լետուալը Փարիզի պալատական նորություններում գրեց՝

«Մահացավ մեծ խելքի և մտածողության տեր մարդը, դարի հանճարեղ մաթեմատիկոսներից մեկը՝ պարոն Ֆրանսուա Վիետը»։

Կա վարկած, որ նա սպանվել է։

Գործունեություն խմբագրել

Ֆրանսուա Վիետը մշակել է գրեթե ողջ տարրական հանրահաշիվը։ Առաջինը նա է հանրահաշվի մեջ ներմուծել տառային նշանակումները, ընդ որում՝ տառերով նշանակել է ոչ միայն անհայտ թվերը, այլ նաև տրված մեծությունները։ Այսինքն՝ նա ներմուծել է մաթեմատիկական բանաձևի հասկացությունը, ինչն իր վճռորոշ նշանակությունն է ունեցել տառային հանրահաշվի ստեղծման գործում և հիմք է հանդիսացել Ֆերմայի, Դեկարտի, Նյուտոնի գիտական հայտնագործությունների համար։ Պատահական չէ, որ Վիետին անվանում են «հանրահաշվի հայր»։

Վիետը զբաղվել է ծածկագրված նամակների բացահայտմամբ։ Ֆրանս-իսպանական պատերազմի ժամանակ ֆրանսիական կողմը իսպանացիների գաղտնի գրագրությունները կարողանում էր վերծանել շնորհիվ Վիետի այդ ունակության։ Դեռ չկռահված տառերը նա նշանակում էր լատինական այբուբենի վերջին տառերով` X, Y, Z։ Այժմ էլ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս անհայտ մեծությունները հիմնականում նշանակվում են այդ տառերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 François Vieta // The Catholic Encyclopedia: An International Work of Reference on the Constitution, Doctrine, Discipline, and History of the Catholic ChurchNYC: D. Appleton & Company, 1913. — (Catholic Encyclopedia)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Бобылев Д. Виет (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIа. — С. 616—617.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 M. Ca. Vieta, François // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 28. — P. 57—58.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Виет Франсуа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  7. 7,0 7,1 7,2 http://www.culture.gouv.fr/culture/actualites/celebrations2003/viete.htm
  8. 8,0 8,1 8,2 https://archive.org/stream/histoireuniverse14thou#page/162/mode/2up
  9. Jacques-Auguste de Thou. Histoire universelle, depuis 1543 jusqu'en 1607, tome 14, livre CXXIX, էջ` 162-166.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Վիետ» հոդվածին։