Ֆրանսիայի ազգային նվագախումբ

Ֆրանսիայի պետական նվագախումբը (ֆր.՝ Orchestre National de France), Ֆրանսիայում գորոծող ամենակարևոր նվագախմբերից մեկն է։ Այս նվագախումբը, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի ռադիոյի երգչախումբը և Ռադիո Ֆրանսի երգչախումբը համարվում են Ֆրանսիայի ռադիոյի երաժշտական չորս հաստատությունները։ Սկզբում կոչվում էր «Ֆրանսիական ռադիոհաղորդումների ազգային նվագախումբ» (ֆր.՝ Orchestre National de la Radiodiffusion Française), 1964 թվականից՝«Ֆրանսիական ռադիոյի և հեռուստատեսության ազգային նվագախումբ» (ֆր.՝ Orchestre National de l'Office de Radiodiffusion Télévision Française), իսկ 1974 թվականից ներկայիս անունը։

Նվագախումբը հիմնադրվել է 1934 թվականին։ Նվագախմբի շատ համերգներ ձայնագրվում են Ֆրանսիայի Ռադիոյի կողմից և հեռարձակվում են այլ երկրներում։ Նվագախմումբը տարեկան ամենաքիչը 70 համերգ է նվագում Փարիզում։ Հիմնական հաստատման վայրերը համարվում են Շանզ-Էլիզեի և Շատլեի թատրոնները։

Նվագախումբը իր հիմնադրման առաջին իսկ օրվանից սկսել է Ֆրանսիայում տարածել այլ ազգի կոմպոզիտորների երաժշտությունները՝ հիմնականում ռուսական և իտալական դասական դպրոցների։ Կատարվել են Կլոդ Դեբյուդիի և Մորիս Ռավելի շատ գործեր։ Նվագախումբը հարգանքի տուրք է մատուցել նաև ավստրիացի Գուստավ Մալերի երաժշտությանը։ Կատարվել և մինչև այսօր կատարվում են բազմաթիվ երաժշտական պրեմիերաներ։

Գեղարվեստական ղեկավարները խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել