Ֆրանկ Մայո (դերասան)
Ֆրանկ Մայո (անգլ.՝ Frank Mayo, հունիսի 28, 1886[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 9, 1963, Լագունա Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան։ 1911-1949 թվականների ընթացքում նկարահանվել է 310 ֆիլմում։ Ծնվել է Նյու Յորք քաղաքում և մահացել սրտի կաթվածից Կալիֆոռնիայի Լագունա Բիչ քաղաքում։ 1921-1928 թվականների ընթացքում ամուսնացած էր դերասանուհի Դագմար Գոդովսկու հետ։ 1928 թվականի օգոստոսին ամուսնությունը չեղյալ է հայտարարվել այն հիմքով, որ Մայոն այլ կին ունի[2]։ Հուղարկավորվել է Լոս Անջելեսի Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը։
Ֆրանկ Մայո | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1886[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 9, 1963 (77 տարեկան) |
Մահվան վայր | Լագունա Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Ֆիլմերի ընտրանի խմբագրել
- Կարմիր խալը (սերիալ) (1915)
- Ստվերները (1916)
- Աճուրդում վաճառվածը (1917)
- Հեշտ փող (1917)
- Բեթսի Ռոս (1917)
- Կողոպտիչը (1917)
- Մանուշակագույն շուշան (1918)
- Ոչ յուրայինը (1918)
- Փայլազարդ (1918)
- Լասկա (1919)
- Աղջիկը նոյեմբերի 29-ին (1920)
- Հարվածող գրություն (1920)
- Այրված թևեր (1920)
- Տղամարդու աչքերով (1920)
- Բոցավառվող արահետ (1921)
- Սահմանագծից այն կողմ (1922)
- Զոհասեղանի աստիճանները (1922)
- Հոգիներ վաճառքի համար (1923)
- Վայրի նարինջներ (1924)
- Անապատի ստվերը (1924)
- Կողոպտիչը (1924)
- Դատարկ բաներով զբաղվողը (1924)
- Արդյոք սերը ամեն ինչ է (1924)
- Նրա վճարած գինը (1924)
- Խոչընդոտները այրվեցին (1925)
- Անծանոթ սիրեկանը (1925)
- Կրքոտ երիտասարդ (1925)
- Հետո կինը եկավ (1926)
- Տարածաշրջանի օրենք (1931)
- Չինական փողոցը հրդեհից հետո (1931)
- Հանցագործ Ալիասը (1931)
- Դժոխքի շտաբը (1932)
- Օկլահոմացի մանուկը(1939)
- Դաժան քսանականները (1939)
- Վագոնները շարժվում են գիշերը (1941)
- Արևմտյան մայրուղի (1941)
- Լեդի Գանգստեր (1942)
- Յանկի Դուդլ Դանդի (1942)
- Գորիլա մարդը (1943)
- Խաղաղ լճի սերենադ (1944)
- Սատանայի դիմակը (1946)
- Թիկնոց և դաշույն
- Անծանոթ պարոն Գրեգորին (1946)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Frank Mayo». Calisphere (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ Մայո (դերասան)» հոդվածին։ |