Ֆրանկո Արմանի

արգենտինացի ֆուտբոլիստ

Ֆրանկո Արմանի (իսպ.՝ Franco Armani, հոկտեմբերի 16, 1986(1986-10-16)[1][2][3][…], Casilda, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռիվեր Փլեյթի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Ֆրանկո Արմանի
Franco Armani
Արմանին մամլո ասուլիսի ժամանակ 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1986(1986-10-16)[1][2][3][…] (37 տարեկան)
Ծննդավայր Casilda, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 189 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2008 Արգենտինա Ֆերո Կարիլ Օեստե 45 (0)
2008-2010 Կոլումբիա Դեպորտիվո Մերլո 39 (0)
2010-2018 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 135 (0)
2018-ներկա Արգենտինա Ռիվեր Փլեյթ 14 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Արգենտինա Արգենտինա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Արմանին սկսել է Ֆերո Կարիլ Օեստեում։ 2008 թվականին նա միացավ Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Դեպորտիվո Մերլոյին։ Դեպորտիվոյի կազմում նա անցկացրեց 39 հանդիպում առաջնությունում։

Ատլետիկո Նասիոնալ խմբագրել

2010 թվականի ամռանը Արմանին միացավ կոլումբիական Ատլետիկո Նասիոնալին[5]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 7-ին՝ Լա Էկիդադի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը միջազգային առաջնություններում անցկացրեց 2013 թվականի հուլիսի 30-ին՝ պերուական Այակուչոյի դեմ Հարավամերիկյան գավաթի խաղում[7]։ 2013 թվականին նա դարձավ Ատլետիկոյի հիմնական դարպասապահը[8]։ 2014 թվականին Արմանին Կոլումբիայի առաջնությունում ռեկորդ սահմանեց՝ 1046 րոպե շարունակ իր դարպասը պահելով անառիկ[9]։ 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում անցկացրած 14 խաղերում արգենտինացին բաց թողեց ընդամենը 6 գնդակ՝ օգնելով իր թիմին նվաճել գավաթը[10][11]։ 2016 թվականի դեկտեմբերին նա մասնակցեց աշխարհի ակումբային առաջնությանը[12], սակայն Ատլետիկոն զբաղեցրեց միայն 3-րդ հորիզոնականը[13][14]։ Ատլետիկո Նասիոնալի կազմում Արմանին անցկացրեց 248 հանդիպում՝ 6 անգամ հաղթելով Կոլումբիայի առաջնությունը, 3 անգամ՝ Կոլումբիայի գավաթը և 2 անգամ՝ Կոլումբիայի սուպերգավաթը։

Ռիվեր Փլեյթ խմբագրել

2018 թվականի հունվարի 11-ին Արմանին 3 տարվա պայմանագիր կնքեց Ռիվեր Փլեյթի հետ[15]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 4-ին՝ Օլիմպոյի դեմ խաղում[16]։ Մարտի 14-ին՝ Արգենտինայի սուպերգավաթի Բոկա Խունիորսի դեմ խաղում Արմանին պահեց իր դարպասը անառիկ[17]՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[18] և օգնելով Ռիվեր Փլեյթին հաղթել գավաթը[19][20]։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հովանավորում էր Բուրգեր Քինգը և նա թագադրվեց խաղադաշտում[21]։ 2018 թվականի մայիսին Արմանին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ ևս 1 տարով[22]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ատլետիկո Նասիոնալի կազմում խաղալու տարիներին Արմանին ամուսնացավ կոլումբիացու հետ և դիմեց Կոլումբիայի քաղաքացիության համար[23]։ Կոլումբիացիները ցանկանում էին, որ Արմանին հանդես գա Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում[24], սակայն նախընտրեց վերադառնալ Արգենտինա՝ Արգենտինայի հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն ստանալու համար[25]։

2018 թվականի հունիսին Արմանին ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[26][27]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հունիսի 26-ին՝ խմբային փուլի վերջին՝ Նիգերիայի դեմ խաղում[28][29]՝ հանդիպման մեկնարկային կազմում փոխարինելով Վիլլի Կաբալյերոյին[30][31]։ Հունիսի 30-ին նա խաղադաշտ դուրս եկավ 1/8 եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում[32][33], սակայն Արգենտինան պարտվեց 4-3 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[34][35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Նասիոնալ 2010 2 0 0 0 2 0
2011 8 0 16 0 0 0 0 0 24 0
2012 3 0 8 0 0 0 1 0 12 0
2013 14 0 6 0 8 0 0 0 28 0
2014 21 0 3 0 19 0 1 0 44 0
2015 29 0 2 0 3 0 2 0 36 0
2016 20 0 4 0 24 0 4 0 52 0
2017 38 0 4 0 8 0 0 0 50 0
Ընդհանուր 135 0 43 0 62 0 8 0 248 0
Ռիվեր Փլեյթ 2017–18 14 0 1 0 6 0 0 0 21 0
Կարիերայի ընդհանուր 149 0 44 0 68 0 8 0 269 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[36]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատլետիկո Նասիոնալ

Ռիվեր Փլեյթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina - F. Armani - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  5. «World Cup intrigue at River Plate». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  6. «Atlético Nacional - CD La Equidad, Nov 7, 2010 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Ayacucho FC - Atlético Nacional, Jul 30, 2013 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Franco Armani: From unknown to Argentina's guardian - Tifo Football». Tifo Football (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
  9. Cali, Casa Editorial El País. «Franco Armani de hincha de River Plate a rival con Atlético Nacional». elpais.com.co (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  10. 10,0 10,1 «Atletico Nacional win Copa Libertadores». World Soccer (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  11. Flanagan, Aaron (2016 թ․ հուլիսի 28). «Atletico Nacional win Copa Libertadores with 1-0 victory over Independiente». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  12. FIFA.com. «FIFA Club World Cup Japan 2016 - Clubs - Atlético Nacional - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  13. «CF América - Atlético Nacional, Dec 18, 2016 - FIFA Club World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  14. «Fifa Club World Cup: Atletico Nacional finish third in emotional aftermath of Chapecoense tragedy - Firstpost». www.firstpost.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  15. «River Plate will pay the $3 million release clause for Atletico Nacional's Franco Armani. He will sign for 3 years with River». Troll Football (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  16. «Club Atlético River Plate - Olimpo de Bahía Blanca, Feb 4, 2018 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  17. «Boca Juniors vs. River Plate - 15 March 2018 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  18. «River Plate goalkeeper receives metal Burger King crown for man-of-the-match display». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  19. 19,0 19,1 «River Plate beat Boca Juniors to win Argentine Super Cup - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  20. Editorial, Reuters. «River Plate beat Boca to win Argentine Supercup». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  21. «River Plate keeper wears Burger King crown». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  22. «River blindó a Armani: contrato hasta 2022 y cláusula de 20 millones | Goal.com» (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  23. «Argentine goalkeeper Armani seeks Colombian citizenship - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  24. «Who is Argentina's goalkeeper Franco Armani and why did he nearly play for Colombia?». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  25. IANS (2018 թ․ հունվարի 2). «Argentine keeper Armani returns home to chase World Cup dream». Business Standard India. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  26. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  27. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  28. «Nigeria - Argentina, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  29. «World Cup 2018: Argentina through after Marcos Rojo's late volley downs Nigeria 2-1». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  30. «Argentina to drop Willy Caballero as players force switch to 4-3-3». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  31. «Franco Armani handed first Argentina start against Nigeria in Russia». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  32. «France - Argentina, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  33. «Wondergoals galore as France outguns Argentina to end Messi's World Cup». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  34. «Messi comes up short again, new star arises as France eliminates Argentina at World Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  35. «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  36. 36,0 36,1 «Franco Armani». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  37. «Atletico Nacional 4 Chapecoense 1 (5-3 agg): Hosts win Recopa Sudamericana on emotional night». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Արմանի» հոդվածին։