Ֆրախտ (անգլ.՝ freight, հոլ.՝ vracht, գերմ.՝ fracht), տրանսպորտային միջոցի տիրոջը փոխադրումների համար տրվող վարձավճար։ Կիրառվում է գլխավորապես ծովային, ինչպես նաև գետային, օդային ու ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ։

Ֆրախտ եզրով երբեմն անվանում են նաև բեռի փոխադրումը, փոխադրման պայմանագիրը, տեղափոխողի պարտականությունները, պայմանագրի առաջկա հանդիսացող բեռը։

Ֆրախտի չափը կարող է որոշվել ինչպես կողմերի նախօրոք համաձայնությամբ, այնպես էլ ելնելով տվյալ պահին բեռնաթափման պայմաններով։ Փոքր նավերի վրա, ինչպիսիք են զբոսանավերը, առաջամասը կոչվում է նախասրահ և կարող է ծառայել կամ որպես պահարան, կամ դա կարող է լինել նավի ներսում առաջին մեծ սենյակի անունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրախտ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։