Ֆունաֆուտին (անգլ.՝ Funafuti) Տուվալու խաղաղօվկիանոսային կղզային պետության օղակղզային մայրաքաղաքն է։ Օղակղզու բնակչությունը 4492 մարդ է (2002), սա երկրի ամենաբնակեցված օղակղզին է։ Ներկայացնում է իրենից ցամաքի նեղ գիծ 20-ից մինչև 400 մետր լայնությամբ մեծ ծովալճակի շուրջ։ Գոյություն ունի վերթիռ-վայրէջքային գոտի, հյուրանոց (Vaiaku Langi Hotel), վարչական շենքեր, բնակելի տներ, որոնք կառուցված են ավանդական ոճով՝ արմավենիների տերևներից, և ժամանակակից՝ ցեմենտից։ Ֆունաֆուտի օղակղզու ամենանշանավոր տեսարժանությունն է Տուվալուի եկեղեցին։ Այլ հուշարձանն է ամերիկյան ինքնաթիռի մնացորդները, որը ընկել է Ֆունաֆուտիի վրա Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ վերթիռ-վայրէջքային գոտին ամերիկացիներն օգտագործում էին Գիլբերթի կղզիների (այժմ՝ Կիրիբատի) պաշտպանման համար։ ԱՄՆ-ը հավակնում էր Ֆունաֆուտիին մինչև 1970-ները, երբ ստորագրվեց բարեկամության պայմանագիրը։

Քաղաք
Ֆունաֆուտի
անգլ.՝ Funafuti
Ֆունաֆուտիի ափը
ԵրկիրՏուվալու Տուվալու
Մակերես2,4 ք/կմ կմ²
Բնակչություն6․194 մարդ (2012)
Խտություն2,600 մարդ/կմ²
ՏեղաբնականունՖունաֆուտցի
Ժամային գոտիUTC+12
Ֆունաֆուտին
Ֆունաֆուտի (Տուվալու)##
Ֆունաֆուտի (Տուվալու)

Արտաքին հղումներ խմբագրել