Ֆուզիլի (իտալ. fusilli — փոքրիկ խմորե պարույրներ), դասական իտալական մակարոնեղեն պարույրների տեսքով, չոր տեսակաի ցորենից։ Անվանումը ծագում է «fuso» բառից, իտալերեն՝ «իլիկ», որի միջոցով մանում էին բուրդ։ Ֆուզիլին ունի մեծ տարածում ամենից առաջ Իտալիայի հյուսիսային տարածաշրջաններում։

Ֆուզիլի
Տեսակմակարոնի տեսակ
Ենթատեսակմակարոնեղեն
Առաջացման երկիր Իտալիա
 Fusilli Վիքիպահեստում

Ձև խմբագրել

Ֆուզիլին իրենից ներկայացնում է երեք իրար ամրեցված և ոլորված պարույրաձև շեղբեր, լայնությամբ 0,65-1 սմ և երկարությամբ մինչև 7 սմ, որոնց երբեմն պատահաբար շփոթում են ռոտինի պաստայի հետ։ Բազմազանության համար Ֆուզիլին ներկում են տարբեր գույներով, օրինակ՝ կանաչ (սպանախի մզվածքով) կամ կարմիր (ճակնդեղի մզվածքով)։

Տարատեսակներ խմբագրել

ֆուզիլի կարող են լինել ամբողջապես լցոնված կամ դատարկ։ Առաջին տարբերակ ֆուզիլին ձևավորվում է սպագետտիի դատարկ խողովակների տեսքով, որոնք ոլորվում և ընդունում են զզսպանակի կամ խցանահանի ձև և անվանվում է «Ֆուզիլի լունգի»[1] պարույրի շուրջ փաթաթված սպագետտի հարթ հատվածներ[2]։

Օգտագործում խմբագրել

Իր ձևի շնորհիվ նրանք պահպանվում են ցանկացած սոուսի մակերեսին։ Ֆուզիլին ամենից լավ համապատասխանում է մսային և պանիր ռիկոտտայի հիմքով սոուսներին, նաև լավ համակցված է բանջարեղենային սոուսներին, պատրաստված տոմատի մածուկի և սմմբուկի, քաղցր պղպեղի, ձիթապտղի և կապարների հիման վրա։ Նաև ֆուզիլին ցույց է տալիս իր յուրահատկությունը թարմ աղցանների մեջ։ Ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը դա եփած ֆուզիլին խառնելն է տոմատի մածուկի հետ, ավելացնելով համեմունքներ ըստ ճաշակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What Is Fusilli?».
  2. «Fusilli napoletani».