Ֆուադ Նասսար
Նասսար Ֆուադ (արաբ․՝ فؤاد نصار, դեկտեմբերի 28, 1914, Նազարեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 30, 1976), պաղեստինցի կոմունիստ, Հորդանանի բանվորական շարժման գործիչ։ 1946-1948 թվականներին՝ Ազգային ազատագրության լիգայի (Պաղեստինի արաբների կոմունիստական կազմակերպություն, ստեղծվել է 1943 թվականին, 1951 թվականից կոչվել է Հորդանանի կոմունիստական կուսակցություն՝ ՀԿԿ) ԿԿ անդամ, 1948 թվականից՝ գլխավոր քարտուղար։ 1951 թվականից՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար[1]։
Ֆուադ Նասսար | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1914 |
Ծննդավայր | Նազարեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1976 (61 տարեկան) |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հորդանանի կոմունիստական կուսակցություն, Պաղեստինի կոմունիստական կուսակցություն և National Liberation League in Palestine? |
1951 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա տաժանակրության, 1956 թվականին ազատ է արձակվել Նաբուլսիի կառավարության կողմից, սակայն շուտով ստիպված է եղել լքել Հորդանանը, քանի որ Հուսեյն I Իբն Թալալ թագավորը խստացրել էր բռնաճնշումները կոմունիստական ուժերի դեմ։
1973 թվականին եղել է Պաղեստինի ազգային ժողովի անդամ[2]։
Մահացել է 1976 թվականին[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Beinin, Joel. The Palestine Communist Party 1919 - 1948, in MERIP Reports, No. 55. (Mar., 1977), pp. 3-17.
- ↑ Palestinian Political Parties and Organizations
- ↑ Biographies of Palestinian political leaders since 1967 Արխիվացված 2008-10-25 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 183)։ |