Ֆորտինգելյան կենի, երկարակյաց ծառ, որն աճում է Շոտլանդիայում՝ տեղի եկեղեցու բակում։ Ծառի տարիքը գնահատվում է 2000-5000 տարի[1], ինչը առիթ է հանդիսանում ծառը համարել Եվրոպայի ամենահին ծառը[2]։

Ֆորտինգելյան կենի

Փաստեր խմբագրել

1769 թվականին Ֆորտինգելյան ծառի մասին առաջին հիշատակման մեջ ասվում է, որ ծառի բնի շրջագիծը կազմում է 52 ֆուտ (16 մետր)[3]։ 1833 թվականին խոշոր ճյուղերը կտրվել են «գավաթների և կախազարդերի պատրաստման համար»[4]։ 1785 թվականին ծառի շուրջ պաշտպանական պատ են կառուցել, բայց դա չի խանգարում ծառը տեսնել։

Լեգենդ խմբագրել

Համաձայն տեղի ավանդության, այս ծառի ստվերում է ծնվել Պոնտացի Պիղատոսը, որտեղ և նա անցկացրել է իր մանկությունը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2500 years» according to Augustin Pyramus de Candolle (noted in John Lindsay, «On yews—with special reference to the Fortingall Yew», Transactions of the Edinburgh Field Naturalists' and Microscopical Club (1884/85:220-27)); «5,000 years» Fred Hageneder, The Meaning of Trees: botany, history, healing, lore (2005:201)
  2. «Շոտլանդիայի մասին հետաքրքիր փաստեր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Hon. Daines Barrington, Transactions of the Royal Society, 1769.
  4. Patrick Neill, in Edinburgh New Philosophical Journal, noted in Lindsay
  5. (BBC News) «Ancient tree 'one of UK’s best'»

Արտաքին հղումներ խմբագրել