Ֆորտեսքյու, (անգլ.՝ Fortescue River), ցամաքող գետ ավստրալիական Արևմտյան Ավստրալիա նահանգի Պիլբարա շրջանում։ Նահանգի երրորդ ամենաերկար գետն է։

Ֆորտեսքյու
Բնութագիր
Երկարություն760 կմ
Ավազանի մակերես49 759 կմ²
Գետաբերանի տեղակայումՀնդկական օվկիանոս
Կոորդինատներ
Հոսող հոսքերPortland River?
Ջրի մարմիններFourteen Mile Pool?
ԵրկրամասԱրևմտյան Ավստրալիա

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Գետի ակունքը սկիզբ է առնում Նյուման քաղաքից մոտ 30 կմ հարավ՝ Օֆթալիմա լենաշղթայի Դեդմեն Հիլլ լեռան մոտակայքում։ ֆորտեսքյուն նախ հոսում է Հյուսիսային մեծ մայրուղուն զուգահեռ, որի հետ արդյունքում հատվում է Մարբլ Բար քաղաքից մի փոքր դեպի հարավ։ Հետո գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև արևմտյան՝ կրկին հատվելով հյուսիսային մայրուղու հետ։ Հետո հոսքի ուղղությունը կրկին հյուսիսային է։ № 1 Մայրուղուց ոչ հեռու Ֆորտեսքյուն շարունակում է հոսել արևմտյան ուղղությամբ՝ մինչև մոտ 40 կմ Դամպիր քաղաքից հարավ-արևմուտք ընկած հատվածում Հնդկական օվկիանոս թափվելը։ Գետաբերանը լայն է՝ 23.3 կմ² մակերեսով[1]։ Գետաբերանի տարածքը իրենից ներկայացնում է մի խոռոչ, որը լցված է ծովի ջրով և ներառում է ափամերձ դաշտերը։ Գետն ունի 24 վտակ։

Գետը ամառային անձրևներից հետո հունվար-փետրվար ամիսներին վարարում է, իսկ դրանից հետո՝ ցամաքում։ ֆորտեսքյուի երկարությունը կազմում է 760 կմ, իսկ ավազանի մակերեսը՝ 49759 կմ² է[2][3]։

Պատմություն

խմբագրել

Գետը իր ժամանակակից անվանումը ստացել է 1861 թվականին ճանապարհորդ Ֆրենսիս Թոմաս Գրեգորիի գիտարշավների ժամանակ։ Վերջինս այն անվանել է Բրիտանական կայսրության գաղութների փոխնախարարի պատվին, ով ֆինանսավորել էր հետազոտական աշխատանքները[4]։

1982 թվականին գետի վրա կառուցվել է Օսթալմիայի ամբարտակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Estuary Assessment Framework for Non-Pristine Estuaries Estuary 664 Fortescue River». 2006. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 12 декабря 2009-ին.
  2. Ֆորտեսքյու (գետ) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. «Australian Water Resources 2005 - Regional Water Resource Assessment – SWMA - Fortescue River». 2005. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 12 декабря 2009-ին.
  4. «History of River Names - F» (անգլերեն). Western Australian Land Information Authority. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 12 декабря 2009-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտեսքյու (գետ)» հոդվածին։