Ֆոն Կրալի թատրոն (էստ․՝ Von Krahli Teater), դրամատիկական թատրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Հիմնադրվել է 1992 թվականին ռեժիսոր Պաետեր Յալակասի ղեկավարած թատերախմբի հիման վրա[1]։

Ֆոն Կրալի թատրոն
Von Krahli Teater
Ֆոն Կրալի թատրոնի շենքը
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Էստոնիա
Հիմնադրման ամսաթիվ1992 թ.
Կայքvonkrahl.ee
 Von Krahl Theatre Վիքիպահեստում

Ֆոն Կրալի թատրոնն Էստոնիայի առաջին մասնավոր թատրոնն է։ 1991 թվականին թատրոնը վերականգնվել է պետության կողմից։ Թատրոնի հիմնադրման ժամանակը պաշտոնապես համարվում է 1992 թվականը, սակայն Պաետեր Յալակասայի թատերախումբը կազմավորվել է դրանից ավելի վաղ։ Թատրոնի շենքը, որտեղ ներկայացումներից բացի կազմակերպվում են նաև համերգներ, գտնվում է Տալլինի Հին քաղաքում՝ Ռատասկաև փողոցում։ Թատրոնի ղեկավարը Պաետեր Յալակասան է (ծնվել է 1961 թվականին)։

2003 թվականից Ֆոն Կրալի թատրոնում գործում է Ֆոն Կրալի ակադեմիան (էստ․՝ Von Krahli Akadeemia), որ կազմակերպում է դասախոսություններ, բանավեճեր, ինչպես նաև հանդիպումներ ռեժիսորների ու դերասանների հետ։

2007 թվականին Ֆոն Կրալի թատրոնը Վիլյանդիի Մշակույթի ակադեմիայի ու Տարտուի համալսարանի հետ միասին հիմնել է դերասանական դպրոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tallinna entsüklopeedia [Encyclopedia of Tallinn]. Volume II (N-Ü) (Estonian). Eesti Entsüklopeediakirjastuse AS. 2004. էջ 337.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոն Կրալի թատրոն» հոդվածին։