Ֆեոդոր Տյուտչև

ականավոր ռուս բանաստեղծ, դիվանագետ
(Վերահղված է Ֆյոդոր Տյուտչևից)

Վայ լայկերը մոռացաք

Ֆեոդոր Տյուտչև
ռուս.՝ Фёдор Иванович Тютчев
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2]
ԾննդավայրՕվստուգ, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 15 (27), 1873[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դիվանագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, թարգմանիչ և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Ժանրերլիրիկա
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
ԱմուսինԷլեոնորա Բոտմեր և Էրնեստինա Պֆեֆֆել
Համատեղ ապրողYelena Denisyeva?
ԶավակներԻվան Տյուտչև, Մարիա Տյուտչև, Աննա Տյուտչևա, Դարյա Տյուտչևա, Ֆյոդոր Տյուտչև և Եկատերինա Տյուտչևա
 Fyodor Tyutchev Վիքիպահեստում

Ֆեոդոր Իվանի Տյուտչև(ռուս.՝ Фёдор Иванович Тютчев, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2], Օվստուգ, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 15 (27), 1873[1][2], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ականավոր ռուս բանաստեղծ, դիվանագետ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ 1857 թվականից։

Ապրել է Մյունխենում, Թուրինում, անձամբ ճանաչել է Հայնեին, Շելլինգին։ Չէր մասնակցում գրական կյանքին, ինչպես նաև իրեն չէր համարում գրող։ Մեզ են հասել նրա մոտ 400 բանաստեղծություններ, որոնցից հաճախ մեջբերումներ են անում Ռուսաստանում։ Վաղ շրջանի բանաստեղծություններում նկատելի են XVIII դարի բանաստեղծական ավանդույթները։ 1830-ական թվականների ոտանավորներում թափ են առնում եվրոպական (մանավանդ գերմանական) ռոմանտիզմի ավանդույթները։ Սա փիլիսոփայական (խոհական) քնարերգություն է, որի հիմնական թեմաներն են մտորումները տիեզերքի, մարդկային ճակատագրի, բնության մասին։ 1840-ական թվականներին գրում է Ռուսաստանի և արևմտյան քաղաքակրթության փոխհարաբերություններին նվիրված մի քանի քաղաքագիտական հոդված։ 1850-ականներին Տյուտչևը ստեղծում է մի շարք խորաթափանց սիրային երկեր, որոնցում սերը ողբերգության իմաստավորություն է ստանում։ Այս բանաստեղծությունները հետագայում միավորվել են այսպես կոչված «դենիսևյան» շարքի մեջ, այսինքն՝ երկերի մի շարքի, որը նվիրված էր բանաստեղծի սիրուհուն՝ Ե. Ա. Դենիսևային։ 1860-1870 թթ. Տյուտչևի ստեղծագործություններում գերակշռում են քաղաքական բանաստեղծությունները։

Ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Silentum!», լռության դառը կոչ է, մի անձի կողմից մյուսին լիովին հասկանալու անհնարության առթիվ ափսոսանք։ «Мысль изреченная есть ложь» («Արտասանված միտքը ստություն է») արտահայտությունը Տյուտչևի ամենահաճախ մեջբերվող ասացվածքներից մեկն է՝ «Умом Россию не понять» («Ռուսաստանը մտքով չես ըմբռնի») և «Нам не дано предугадать, как слово наше отзовется» («Տրված չէ մեզ կանխագուշակել, թե բառը մեր ոնց կարձագանքվի») արտահայտությունների հետ մեկտեղ։ Բարեվ ապերիկ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 26