Ֆլանդրիա (պատմական մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլանդրիա (այլ կիրառումներ)

Ֆլանդրիա (հոլ.՝ Vlaanderen - ցածրադիր ճահիճ, ֆր.՝ Flandre), պատմական մարզ Արևմտյան Եվրոպայում։ Հիմնական մասը գտնվում է Բելգիայի, մի մասը՝ Ֆրանսիայի, մյուսը՝ Նիդերլանդների կազմում։

Ֆլանդրիայի քարտեզը 1609 թ.

9-րդ դարի երկրորդ կեսերից գտնվել է Ֆրանսիայից կախման մեջ։ 12-15-րդ դարերում հանդիսացել է Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջաններից մեկը։ Ֆլանդրիայի նշանավոր քաղաքներից են եղել, Գենտը, Իպրը և Բրյուգեն։

14-րդ դարի սկզբին նվաճվել է Ֆրանսիայի կողմից։ 1384 թ. մտել է Բուրգունդյան հերցոգների տարածքի, 1477 թ.՝Հաբսբուրգների, իսկ 1556 թ.՝ իսպանական թագավորության կազմի մեջ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլանդրիա (պատմական մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։