Ֆին (այգի) (պարս.՝ باغ فین Bagh-e Fin), պարսկական այգի Իրանի Քաշան քաղաքում։ Այն իր մեջ ներառում է Ամիր Կաբիրի լոգարանը, որտեղ էլ մահացել է։ Ամիր Կաբիրին ուղարկել էր Նասերեդին շահը 1852 թվականին։ Վերանորոգումն ավարտվել է 1590 թվականին։ Ֆին այգին Պարսկաստանի ամենահին պահպանված այգիներից է[1]։


Քարտեզ
Քարտեզ
Նկարը՝ Պասկալ Կոստեի:

Պատմությունը խմբագրել

Այգու ներկայիս տեսքը պահպանվել է դեռևս Սեֆյանների շրջանից։ Այգին հաճախ մի տեղից մյուսն է տեղափոխվել, սակայն ոչ մի նկար չի պահպանվել այդ վայրերից[2]։

Այգու ներկայիս տեսքը կառուցվել է Աբասի (1571-1629) օրոք, Ֆին գյուղի մոտ՝ Քաշանից մի քանի կիլոմետր հարավ-արևելք[3]։

Այգին հետագա զարգացում է ստացել Սեֆյան տոհմի ժամանակ, ընդհուպ մինչև պարսկական Աբբաս II (1633-1666)։ Այն բարձր է ճանաչվել Ֆաթհ Ալի Շահ քաջարի օրոք և զգալիորեն ընդլայնվել[2]։

Այգին հետագայում եղել է վատ վիչակում մինչև 1935 թվականը՝ Իրանի ազգային ժառանգության ցուցակում ներառվելը։ 2007 թվականի սեպտեմբերի 8-ին ֆին այգին ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում[2]։

2012 թվականի հուլիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այգին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Կառուցվածքը խմբագրել

Այգին զբաղեցնում է 2,3 հեկտար՝ չորս կլոր աշտարակներով շրջապատված գլխավոր բակով։ Ինչպես բազմաթիվ այլ պարսկական այգիների՝ Ֆին այգում օգտագործվում է զգալի թվով ջրային օբյեկտներ[3]։

Այգում շատ կան նոճու ծառեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.telegraph.co.uk/gardening/gardenstovisit/3349964/The-worlds-50-most-beautiful-gardens-Asia-Africa-Australasia-and-the-Americas.html
  2. 2,0 2,1 2,2 Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization. «Bagh-e Fin (Fin Garden), Kashan». Unesco tentative list. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
  3. 3,0 3,1 «Bagh-e Fin». gardenreview.com. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆին (այգի)» հոդվածին։