Ֆիննական նոր համատեղ ուսումնարան (Վիբորգ)

Ֆիննական նոր համատեղ ուսումնարան (Համատեղ ուսուցման Վիբորգի նոր դպրոց, ֆիններեն՝ Viipurin uusi yhteiskoulu), տարրական, այնուհետև միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություն, որը հիմնադրվել է 1905 թվականին Վիբորգում և տեղափոխվել Հելսինկի՝ խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) հետևանքով, որտեղ գործել է մինչև 1986 թվականը։ Վիբորգի Շկոլնայա հրապարակում գտնվող նախկին ուսումնարանի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Կողային ճակատը Կուտուզովի բուլվարի կողմից
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1860-ականներին Ֆինլանդիայի մեծ դքսության պաշտոնական գործավարության և ժողովրդական կրթության բնագավառում Ֆիններեն լեզվի ներդրման արդյունքում ֆինալեզու դպրոցների ցանցը սկսել է ընդլայնվել՝ համապատասխանելով Ռուսական կայսրության տարրական հանրակրթական ուսումնարաններին։ 1898 թվականին Վիբորգում, որտեղ նախկինում գերակշռում էին գերմաներեն և շվեդալեզու կրթական հաստատությունները, հիմնվել է ֆիննական ուսումնարան տղաների և աղջիկների համատեղ ուսուցմամբ։ Շուտով պարզվել է, որ ֆինալեզու այս դպրոցը բավարար չէ և 1906 թվականին բացվել է մեկ այլ դպրոց, որը կոչվել է «Նոր համատեղ ուսումնարան» («հնից» տարբերելու համար)[1]։ Սկզբնապես նախատեսվել է դասավանդումը կազմակերպել հինգ դասարանով, բայց 1910 թվականին ուսումնական ծրագրում կատարված փոփոխություններով դասավանդումը դարձել է ութ դասարանով։ 1911 թվականին դպրոցի տեղակայման համար ճարտարապետներ Ալլան Շուլմանի և Գեորգ Ֆրազերի կողմից մշակվել է շենքի նախագիծ Մելնիչնայա Գորա հրապարակում գտնվող նախակրթարանի և կանանց գիմնազիայի շենքերի հարևանությամբ գտնվող անկյունային հողամասում։

 
Դպրոցը մինչև պատերազմ

Այսպիսով, 1912 թվականին հրապարակում, որը հետագայում կոչվել է Շկոլնայա, հայտնվել է եռահարկ քարե շենք։ Ճարտարապետ Շուլմանը, որը համբավ էր ձեռք բերել որպես ազգային ռոմանտիզմի հիմնադիրներից մեկը, հետագայում նախագծած շենքերում վերադառնալով նոր դասական ձևերով, սիմետրիկ ճակատներով և սյունակարգի տարրերով ոճավորմանը։ Նոր համատեղ ուսումնարանի գլխավոր ճակատը, որը նայում է դեպի հրապարակ, զարդարված է ոճավորված քառանկյուն հարթ որմասյուներով։ Միևնույն ժամանակ, նկատելի է մոդեռնիզմի գաղափարների ազդեցությունը, մասնավորապես գրանիտե շքամուտքի մշակման, ինչպես նաև նախագծով նախատեսված մուտքի վերևի ուղղանկյունաձև պատուհանի փոփոխումը[2] օվալաձև[3]։

1921 թվականին Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո իրականացված կրթական բարեփոխումների արդյունքում ուսումնարանը ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) 1939 թվականին դպրոցը տարհանվել է Հելսինկի։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կարճ ժամանակով վերսկսել է աշխատանքը Վիբորգում (1942-1944), որից հետո վերջնականապես հաստատվել է Հելսինկիում, որտեղ գործել է Կարելական համատեղ դպրոց անվանումով (ֆիններեն՝ Karjalan yhteiskoulu) մինչև 1986 թվականը։ Ռազմական գործողությունների հետևանքով դպրոցի շենքը վնասվել է, բայց հետպատերազմյան տարիներին այն վերանորոգվել է (փոխվել են տանիքի ձևը և բակային ճակատը)։ 1949 թվականից այնտեղ տեղակայվել է թիվ 11 դպրոցը, 1949-1950 թվականներին՝ տարրական, 1950-1953 թվականներին՝ յոթնամյա, իսկ 1953 թվականից՝ միջնակարգ դպրոցը։ 1964 թվականից այն ստացել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցի, իսկ 2011 թվականից՝ գիմնազիայի կարգավիճակ։

Նոր ուսումնական մասնաշենք խմբագրել

1967 թվականին ճարտարապետ Բ. Ի. Սոբոլևի նախագծով դպրոցի շենքին կից կառուցվել է 240 տեղանոց նոր մասնաշենք` մոդեռնիզմի ոճով։ Հին և նոր մասնաշենքերը միմյանց հետ կապվել են հատուկ ապակեպատ անցումով, որը նայում է դեպի Կուտուզովի զբոսայգի։ Նոր ուսումնական մասնաշենքը հետպատերազմյան շրջանում եղել է Վիբորգում կառուցված առաջին շենքերից մեկը, որը կառուցապատվել է նախկինում ձևավորված քաղաքաշինական անհատական նախագծով։ Դրա ճարտարապետական լուծումը շատ ընդհանուր նմանություններ է ունեցել Վիբորգի Ալվար Աալտոյի անվան գրադարանի նախագծման տարրերի հետ։

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга в эпоху модерна. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 128 с. — ISBN 978-5-91882-026-1
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել