Ֆիլիպ Դանֆորտ Առմոր

գործարար

Ֆիլիպ Դանֆորտ Առմոր[4] (անգլ.՝ Philip Danforth Armour, մայիսի 16, 1832(1832-05-16)[1][2], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 6, 1901(1901-01-06)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գործարար և գյուտարար, Չիկագոյի «Armour & Company» մսի վերամշակման ընկերության հիմնադիր։

Ֆիլիպ Դանֆորտ Առմոր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1832(1832-05-16)[1][2]
ԾննդավայրՍթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 6, 1901(1901-01-06)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանԳրեյսլենդ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCazenovia College?
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱշխատավայրArmour and Company?
ԱմուսինMalvina Belle Ogden?
Ծնողներմայր՝ Juliana Ann Armour?[3]
ԵրեխաներՋոնաթան Օգդեն Առմոր
Ստորագրություն
Изображение автографа
 Philip Danforth Armour Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Յորք նահանգի Ստոկբրիջ քաղաքում, անգլիական և շոտլանդական արմատներ ունեցող մի ընտանիքում, որի նախնիները հանգրվանել են Ամերիկայում մայրցամաքի գաղութացումից առաջ։ 8 երեխաներից մեկն էր, մեծացել է ագարակում։

Սովորել է Կազենովիի քոլեջում, որտեղից հեռացվել է այն բանի համար, որ փախցրել է կառքը աղջկա հետ զբոսնելու համար։ Որոշ ժամանակ որպես կառապան է աշխատել, 19 տարեկանում ուղևորվել է Կալիֆորնիա ոսկի գտնելու, որտեղ էլ հիմնել է իր սեփական գործը. կազմակերպել է ջրարգելակների շինարարություն, որոնք վերահսկել են ականապատված գետերից հոսող ջրերը։ Գործը պարզվել է, որ շահութաբեր է և 24 տարեկանում Առմորն արդեն աշխատել էր 8000 դոլլար, ինչն այն ժամանակներում տպավորիչ գումար էր։

Կուտակելով բավականաչափ գումար՝ նա 1859 թվականին տեղափոխվել է Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաք, որտեղ բացել է հացահատկի և մսի մեծածախ առևտրի կետ։ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին, օգտվելով խոզի մսի գնի փոփոխությունից, արևմուտքում չնչին գնով գնելով միսը և Նյու Յորքում շատ ավելի թանկ վաճառելով, նա վաստակել է գրեթե 2 միլիոն դոլլար։ 1867 թվականին միացել է իր եղբոր հացահատիկային բիզնեսին՝ այդպիսով հիմք դնելով «Armour & Company» ընկերությանը, 1875 թվականից գլխավորել է ամբողջ ընտանեկան բիզնեսը, այդ ընթացքում արդեն տեղափոխվել էր Չիկագո։ 1883 թվականին Առմորը, հետևելով իր գլխավոր մրցակից Գուստավուս Սվիֆտի օրինակին, ստեղծել է սառնավագոնի իր սեփական տեսակը, որպեսզի արտահանի միսը դեպի ԱՄՆ-ի արևելք և Եվրոպայի երկրներ։ Ինչպես նաև հայտնի է նրանով, որ սկսել է կիրառել այն ժամանակների համար նորարարական մեթոդներ, որոնց շնորհիվ կրճատվել է խոզերի սպանդից հետո առաջացած մնացորդների քանակը։ Նրա կարողությունը 1893 թվականին հաշվվել էր 110 միլիոն դոլլար, բայց դրա նշանակալի մասը Առմորը իր կյանքի վերջին տարիներին ծախսել է բարեգործական նպատակներով։

Բարեգործություն խմբագրել

1881 թվականին եղբոր՝ Ջոզեֆ Ֆ. Առմորի մահից հետո, Ֆիլիպը $100000 չափով ժառանգություն է ստանցել՝ համայնքի բնակիչների համար Կիրակնօրյա դպրոց բացելու նպատակով։ Այդ գումարին Ֆիլիպ Առմորը իր սեփական միջոցներից ավելացրել է ևս $100000 և հիմնել կրթական հաստատություն՝ «Առմորի առաքելություն»։ «Առաքելությունը» պետք է դառնար բոլորի համար բաց կրթական հաստատություն, առանց որևէ ռասսայական, կրոնական և հասարակական դիրքի սահմանափակման։ Կրթական հաստատությունն իր դռները սովորողների առջև բացել է 1886 թվականի դեկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը։ Ֆիլիպ Առմորը չի դադարել գումար ներդնել իր սիրասուն զավակի ՝«Առմորի առաքելության» համար․ կրթական հաստատությունը զարգանում էր և 1892 թվականի դեկտեմբերի 1-ից վերափոխվել է Առմորի ինստիտուտի (հետագայում՝ Առմորի Տեխնոլոգիական ինստիտուտ), իսկ 1940 թվականից՝ Իլիոնոյյան տեխնոլոգիական ինստիուտ։ Ընդհանուր գումարը, որը Ֆիլիպ Առմորը նվիրաբերել է իր կողմից հիմնված կրթական հաստատության ստեղծման համար, կազմել է $2000000[5][6]։

Մատենագրություն խմբագրել

  • Philip Armour, Merchant The World's Work: A History of Our Time. |том=I |страницы=540—547 |ссылка=https://books.google.com/books?id=688YPNQ5HNwC&pg=PA540 |accessdate=2009-07-09 |язык=en |автор=Cleveland, H. I. |месяц=3 |год=1901 |тип=magazine}}
  • Depew, Chauncey M. (1895). "Philip D. Armour, 'The Pig Industry'" in 100 Years of American Commerce.
  • Leech, Harper and John Charles Carroll (1938). Armour and His Times, New York: D. Appelton-Century Company.

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
  4. Ермолович, Дмитрий Иванович|Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 36
  5. A Centennial history of the city of Chicago – Its men and institutions Author: Charles Anderson Dana (англ.)
  6. «Официальный сайт Иллинойсского технологического института (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Դանֆորտ Առմոր» հոդվածին։