Ֆիլիբելի Ահմեդ Հիլմի (1865[1][2], Պլովդիվ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 17, 1914(1914-10-17), Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն), օսմանյան քաղաղաքական գործիչ և գրող։

Ֆիլիբելի Ահմեդ Հիլմի
Ծնվել է1865[1][2]
ԾննդավայրՊլովդիվ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1914(1914-10-17)
Վախճանի վայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունաստվածաբան
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1865 թվականին Պլովդիվում[3]։

Ի ծնե անունը Ահմադ Հիլմի է։ Հայտնի էր նաև Ֆիլիբելի (ծագումով Ֆիլիբեից, Օսմանյան անվանումը Պլովդիվ) և Շեհբենդերզադե (հյուպատոսի որդին) մականուններով։ Ահմադ Հիլմիի հայրը՝ Սուլեյման բեյը, Պլովդիվում զբաղեցնում էր Օսմանյան հյուպատոսի պաշտոնը[3]։

Սովորել է սկզբում մուֆթիի մոտ, ապա ավարտել միջնակարգ դպրոցը։ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո Ահմադի ընտանիքը տեղափոխվել է Ադրիանապոլիս, ապա՝ Ստամբուլ։ Այնտեղ նա, հնարավոր է, ավարտել է Գալաթասարայի վարժարանը, սակայն պատմաբանների մի մասը մերժում է դա[3]։

1888 թվականից աշխատել է փոստային բաժանմունքում։ Տեղափոխվել է Իզմիր, բայց աշխատանքը փոստային բաժանմունքում շարունակել է։ Շուտով աշխատանքի բերումով ուղարկվեց Բեյրութ, այնտեղ ծանոթացավ «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների հետ։ Թեև Բեյրութում նրա կյանքի և գործունեության մասին տեղեկություններ գրեթե չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ նա, ինչպես կոմիտեի շատ անդամներ, ստիպված է եղել փախչել Եգիպտոս։ Այնտեղ նա միացել է կոմիտեի տեղական բաժանմունքին, ինչպես նաև հրատարակել է «Çaylak» հումորային ամսագիրը[3]։

1901 թվականին Օսմանյան կայսրություն վերադառնալուց հետո ձերբակալվել և ուղարկվել է Ֆեցցան անապատ։ Այնտեղ նա միացավ տեղի սուֆիական կարգին։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել է Ստամբուլ, հրատարակել է մի շարք ամսագրեր, որոնցից ամենահայտնի իսլամիստական «İttihad-ı İslam» ամսագիրն է։ Այս ամսագրում հրապարակված հոդվածներում քննադատվում էր ազգայնականությունը։ Ֆիլիբելի կարծիքով` Օսմանյան կայսրությունը տևական ժամանակ կարողացել է միավորել մուսուլմաններին, քանի որ թուրքերին հատուկ չէ ազգայնականությունը։ Նա գրել է.«Թուրքերի պատմական պարտքն է աշխատել մուսուլմանների բարօրության համար։ Եթե թուրքերը դադարեն դա անել, թուրքական ինքնությունը կփլուզվի»[3]։

Չնայած Ֆիլիբելին մոտ էր «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, այնուամենայնիվ, նա նրանց հետ տարակարծիք էր և քննադատում էր նրանց։ Կոմիտեի ներկայացուցիչների իշխանության գալուց հետո Ֆիլիբելի հրատարակած ամսագրերը բազմիցս արգելվել են, նա նույնիսկ աքսորվել է Կաստամոնու, սակայն 1911 թվականին նրան թույլ են տվել վերադառնալ Բուրսա[3]։

Հետագայում գրել է մի շարք աշխատանքներ` ինչպես գեղարվեստական, այնպես էլ գրական, ինչպես նաև քաղաքական։ Ի տարբերություն Ռեյնհարթ Դոզիի գրված «Իսլամի պատմության», գրել է իր աշխատանքը նույն անունով[3]։

Մահացել է 1914 թվականին Բուրսայում` չպարզված հանգամանքներում։ Կա վարկած, որ նա սպանվել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների կամ մասոնների կողմից։ Թաղված է Ստամբուլի Ֆաթիհ մզկիթում[3]։

Ստեղծագործություն խմբագրել

Ֆիլիբելի ամենահայտնի աշխատանքը «Ֆանտազիայի խորքերը» ֆանտաստիկ պատմվածքն է (թուրքերեն՝ Amak-ı Hayal): Պատմվածքի կենտրոնում Ռաջի անունով պատանի է։ Նա լավ կրթություն է ստացել, բայց այդպես էլ չի գտել ճշմարտությունը։ Ռաջին փորձում է գտնել նրան՝ ուսումնասիրելով տարբեր հավատալիքներ ու փիլիսոփայություններ, բայց հաջողության չի հասնում։ Մի անգամ երիտասարդը հանդիպում է սուֆիական շեյխին, Վերջինս Ռաջիի համար սուրճ է պատրաստում և նվագում ֆլեյտա, այդ գործողությունները գլխավոր հերոսի մոտ ուժեղ տեսիլքներ են առաջացնում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Şehbenderzade Ahmad Hilmi: In search of the truth

Արտաքին հղումներ խմբագրել