Ֆիզիկոսի օրը ավանդական ամենամյա մասնագիտական տոն է, որ նշվում է աշխարհի տարբեր գիտական և ուսումնական հաստատություններում։

Տոնի պատմությունը խմբագրել

Տոնը առաջին անգամ նշվել է Մոսկվայի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում 1960 թ.

Տոնի նկարագրությունը խմբագրել

Ֆիզիկոսի օրը ավանդաբար նշվում է շատ ուրախ մթնոլորտում։ Դասախոսները և ուսանողները հիշում են ծիծաղելի պատմություններ, միասին կատակում, երգում, պարում, ուրախանում են Կազմակերպվում են հետաքրքրաշարժ մրցույթներ, խնջույքներ։ Երբեմն Ֆիզիկոսի օրը նշվում է մի քանի օր շարունակ։

Ֆիզիկոսի օրը ԵՊՀ-ում խմբագրել

Ֆիզիկոսի օրը ավանդաբար նշվել է Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Հայաստանի անկախացումից հետո այդ ավանդույթը խախտվեց, սակայն վերականգնվեց 2006 թվականին։ Տոնը ԵՊՀ-ում նշվում է ապրիլ ամսվա կեսերին։

Ֆիզիկոսի օրը այլ համալսարաններում խմբագրել

Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում Ֆիզիկոսի օրը նշվում է ապրիլի առաջին շաբաթ օրվան հաջորդող ուրբաթ օրը, իսկ Կազանի Պետական Համալսանում՝ մայիսի սկզբին։

Արտաքին հղումներ խմբագրել