Ֆիբրոմա

մարդու հիվանդություն

Ֆիբրոմա (լատին․՝ fibra - թել և ωμα - ուռուցք), շարակցական հյուսվածքի թելիկների բարորակ ուռուցք։

Ֆիբրոմա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
 Fibromas Վիքիպահեստում

Հիմնականում առաջանում է մաշկի, լորձաթաղանթի վրա, կրծքագեղձերում, արգանդում և այլն։ Ըստ աճման բնույթի լինում է տարածուն և սահմանափակ։ Ախտանշանները և ընթացքը պայմանավորված են ֆիբրոմայի տեղադրությամբ և աճման արագությամբ։ Երբեմն կազմափոխվում է չարորակի։

Ֆիբրոման հաճախ զուգակցվում է մկանային (ֆիբրոմիոմա), գեղձային (ֆիբրոադենոմա) կամ անոթային (ֆիբրոանգիոմա) հյուսվածքների տարաճմամբ։ Բուժումը կատարվում է վիրահատական եղանակով։

Արտաքին հղումներ խմբագրել