Ֆերդինանդ Գասպարյան

հայ ֆիզիկոս

Ֆերդինանդ Վազգենի Գասպարյան (մարտի 9, 1950(1950-03-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2001)։

Ֆերդինանդ Գասպարյան
Ծնվել էմարտի 9, 1950(1950-03-09)[1] (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան
Ալմա մատերՀԱՊՀ (1972)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1995) և պրոֆեսոր (2001)

Կենսագրություն խմբագրել

Ֆերդինանդ Գասպարյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1974-1978 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1972-1978 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, 1978 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1997-2000 թվականներին եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2003 թվականից դասախոսում է ՀՊՃՀ-ում, 2003-2006 թվականներին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում[2][3]։

Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդիչներում և դրանցից պատրաստված ենթակարմիր, տեսանելի և գերմանուշակագույն տիրույթի կիսահաղորդչային ֆոտոընդունիչներում, արեգակնային մարտկոցներում և ինժեկցիոն կառուցվածքներում ընթացող ֆիզիկական երևույթների տեսական ուսումնասիրությանը։ Վերջին տարիներին զբաղվում է նանոչափային համակարգերում ընթացող էլեկտրաֆիզիկական երևույթների հետազոտմամբ։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[4]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Լավագույն երիտասարդ գիտնական» մրցանակ, 1975
  • «Լավագույն տեսական աշխատանք» մրցանակ, 1977
  • ՀՀ ԳԱԱ շնորհակալագիր «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողովների կազմակերպման համար, 2006
  • ԵՊՀ ոսկե մեդալ «Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 35-ամյակի կապակցությամբ, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5880
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Ֆերդինանդ Վազգենի Գասպարյան». www.ysu.am. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  4. Methods and Materials for Remote Sensing: Infrared Photo-Detectors, Radiometers and Arrays.