Ֆերդինանդ Բոլ, (հոլ.՝ Ferdinand Bol, մոտ հունիս 1616[1], Դորդրեխտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - մոտ հուլիս 1680[2], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), հոլանդացի նկարիչ, փորագրիչ և գծանկարիչ։

Ֆերդինանդ Բոլ
Ծնվել էմոտ հունիս 1616[1]
ԾննդավայրԴորդրեխտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
Վախճանվել էմոտ հուլիս 1680[2] (64 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստի կոլեկցիոներ
Ոճբարոկկո
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն և փորագրություն
Ուշագրավ աշխատանքներQuirinus Stercke?
ՈւսուցիչՌեմբրանդտ վան Ռեյն, Jacob Gerritsz. Cuyp? և Abraham Bloemaert?
ԱշակերտներԳոդֆրի Կնելլեր
ստորագրություն
Изображение автографа
 Ferdinand Bol Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆերդինանդ Բոլը ծնվել է 1616 թվականի հունիսի 24-ին Դորդրեխտում, բժշկի ընտանիքում։ Դորդրեխտում նա վարպետաց դասեր է անցկացրել նույն քաղաքի նկարիչ Կյոյպ Ալբերտի մոտ[3]։ 1631 թվականից մինչև 1637 թվականը եղել է Ռեմբրանդի աշակերտը։ XIX դարում իր նկարներից շատերը սխալմամբ վերագրվել էին նրա ուսուցչին։ 1641 թվականին նա բացում է իր սեփական արվեստանոցը։ 1652 թվականին նա դառնում է Ամստերդամի բնակիչ։ 1660-ական թվականներին հայտնի նկարիչ էր, սակայն 1669 թվականից հետո նա կորցնում է իր հռչակը։ XIX դարի վերջին XX դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի մեջ նշվում է «Նա հատկապես հայտնի էր իր դիմանկարներով և այդ առումով հոլանդական դպրոցի դիմանկարիչների մեջ զբաղեցնում էր առաջնային տեղերից մեկը»[4][5]։

Ֆերդինանդ Բոլը մահացել է 1680 թվականի օգոստոսի 24-ին Ամստերդամում։ Ամստերդամի փողոցներից մեկը կրում է նրա անունը՝ Ferdinand Bolstraat:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. домуwrote, lilac2012Музей на; lilac2012 2016-10-12 10:45:00, 2016-10-12 10:45:00 lilac2012Музей на дому. «Фердинанд Боль (1616-1680)». lilac2012.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Боль, Фердинанд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Голландские автопортреты - селфи Золотого века». muromlena57.livejournal.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Բոլ» հոդվածին։