Ֆերդիա Ուոլշ-Պիլո (անգլ.՝ Ferdia Walsh-Peelo, հոկտեմբերի 12, 1999(1999-10-12), Ashford, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի դերասան և երաժիշտ[1]։

Ֆերդիա Ուոլշ-Պիլո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1999(1999-10-12) (24 տարեկան)
ԾննդավայրAshford, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասան և երգիչ
 Ferdia Walsh-Peelo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուոլշ-Պիլոն ծնվել է Ուիքլոու կոմսության Էշֆորդ քաղաքում։ Նա սովորել է Ուիքլոու դպրոցում։ Ստացել է վոկալային կրթություն իր մորից` սոպրանո Տոնի Ուոլշից։

Նա սկսել է իր երաժշտական կարիերան յոթ տարեկան հասակում՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ։ Այնուհետև հնարավորություն է ստացել կատարել մի մաս «Կախարդական ֆլեյտա» օպերայում տասներկու տարեկան հասակում, որով գաստրոլներով հանդես է եկել Իռլանդիայում և Մայլզի հատվածն է ստացել «Պտուտակի պտույտը» օպերայում։ 2012 թվականին նա հայնտվել է իռլանդական հեռուստատեսությունում` «Late Late Toy» նշանավոր շոուում, որտեղ երգել և նվագել է դաշնամուր։ 2015 թվականին ստորագրել է պայմանագիր ԱՄՆ-ում «William Morris Endeavor»-ի հետ և Մեծ Բրիտանիայում «Independent Talent»-ի հետ[2][3]։

Ուոլշ-Պիլոն առաջին անգամ էկրան է բարձրացել 2016 թվականին Ջոն Կարնիի «Սինգ Սթրիթ» երաժշտական կատակերգական-դրամատիկական ֆիլմում Լյուսի Բոյնտոնի հետ[4][5]։ Ֆիլմի ցուցադրման ժամանակ Սանդենս կինոփառատոնում նա հանդես է եկել իր կոլեգայի՝ Մարկ Մակկեննայի հետ[6]։

2017 թվականին Ուոլշ-Պիլոն խաղացել է Ալֆրեդ Մեծի դերը «Վիկինգներ» սերիալում[7][8]։ Նա նաև խաղացել է Էյդեն Գիլենի երիտասարդության տարիների կերպարը «Դուբլինյան սկանդալիստները» հեռուստաֆիլմում։

Նա խաղացել է Մայլզի դերը, ով երաժշտությամբ և սիրո առարկա Ռուբիի (Էմիլիա Ջոնս) խաղընկերն էր, 2021 թվականի Սանդենս կինոփառատոնի հիթում և «Apple TV+» «CODA: Խուլ ծնողների երեխան» բնօրինակ ֆիլմում[9]։ Նա և մնացած դերասանները ստացել են «SAG Award» մրցանակ լավագույն անսամբլի համար[10]։

Ուոլշ-Պիլոն Իռլանդիայի ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրի դեսպանն է, ով կենտրոնացել է արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաների կրթության տրամադրման վրա[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2016 Սինգ-Ստրիտ Կոնոր Լոուլոր
2020 Աղոտ ժամանակներ Իոգան կարճամետրաժ ֆիլմ
Դուբլինյան սկանդալիստները Ռեզ
Լիքը լցնել Տոբի կարճամետրաժ ֆիլմ
2021 CODA: Խուլ ծնողների երեխան Մայլզ
Սերը ստանում է սենյակ Էդմունդ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2017-2020 Վիկինգներ Ալֆրեդ Մեծ
2018 Դեյվ Ալլենը հանգստության ժամանակ Дэйв
2022 Պիստոլ Նիկ Քենթ
Մրցանակներ խմբագրել
Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք Ծանոթագրություններ
2017 London Film Critics' Circle Տարվա երիտասարդ բրիտանացի/իռլանդացի կատարող Sing Street Առաջադրված [12]
Guild of Music Supervisors Awards Լավագույն երգ/ ձայանագրություն, ստեղծվել է ֆիլմի համար Առաջադրված
2022 Screen Actors Guild Awards ԱՄՆ դերասանների Գիլդիայի մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի դերասանական անձնակազմի համար | CODA Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brady, Tara. «Ferdia Walsh-Peelo: Sing Street, Sundance... now back to school». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  2. Saldana, Selena. «Sing Street Production Notes UK Final» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  3. Sun, Rebecca (2016 թ․ հունվարի 28). «Sundance: 'Sing Street' Star Signs With WME (Exclusive)». Hollywoodreporter.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. «Sing Street star had to learn how to act on the film». Irish Examiner. 2016 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  5. «Sing Street (2016)». RTE. 2016 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  6. «Watch: 'Sing Street' Actors Perform at Sundance After-Party». Variety. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  7. «Ferdia Walsh-Peelo Instagram». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  8. Maher, David (2016 թ․ հուլիսի 15). «Irish Red Rock star Darren Cahill lands major starring role in new series of Vikings». Irish Mirror. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Apple Original Films announce multiple Sundance Award winner "CODA" to premiere in theaters and on Apple TV+ on Friday, Aug. 13». Apple.com. 2020 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. «Sing Street star part of CODA's SAG Awards win». RTÉ. 2022 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  11. Full Video: Ferdia Walsh-Peelo's #EmergencyLessons experience in Nepal. UNICEFIreland. 2016 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին – via YouTube. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  12. «'Moonlight' and 'Love and Friendship' Lead London Film Critics' Circle Nominations». Variety. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդիա Ուոլշ-Պիլո» հոդվածին։