Ֆեոդոր Սավարենսկի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավարենսկի
Ֆեոդոր Պետրովիչ Սավարենսկի (հունվարի 30 (փետրվարի 11), 1881, Գորոխովեց, Վլադիմիրի մարզ - հոկտեմբերի 8, 1946, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հիդրոերկրաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։
Ֆեոդոր Սավարենսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30 (փետրվարի 11), 1881 Գորոխովեց, Վլադիմիրի մարզ |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1946 (65 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան |
Գործունեության ոլորտ | Ինժեներական երկրաբանություն և Հիդրոերկրաբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Demyan Gordeyev? և Q29865221? |
Պարգևներ | |
Fyodor Savarenskiy Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1909), Մոսկվայի երկրաբանա-հետախուզական ինստիտուտի պրոֆեսոր (1930)։ Ե․ Ֆ․ Սավարենսկու հայրը։ Հիդրոերկրբանական հետազոտություններ է կատարել Պովոլժիեում, աշխատել ՌՍՖՍՀ հողժողկոմատում (1922-1924), Երկրբանական կոմիտեի Մոսկվայի բաժանմունքում (1924-1929), 1940 թվականից ԽՍՀՄ ԳԱ հիդրոերկրաբանության և ինժեներային երկրաբանության հանձնաժողովի նախագահն էր, 1944-1946 թվականներին՝ հիդրոերկրբանական պրոբլեմների լաբորատորիայի տնօրենը։ Սավարենսկիի ղեկավարությամբ 1933 թվականին կազմվել է ԽՍՀՄ ստորերկրյա ջրերին վերաբերող առաջին ամփոփիչ աշխատությունը։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 205)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Սավարենսկի» հոդվածին։ |