Ֆեոդոր Կուլակով

քաղաքական գործիչ

Ֆեոդոր Դավիդովիչ Կուլակով (ռուս.՝ Фёдор Давыдович Кулаков, փետրվարի 4, 1918(1918-02-04)[1], Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 17, 1978(1978-07-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային քաղաքական գործիչ, «Սոցիալիստական աշխատանքի հերոս» (1978), ԽՄԿԿ անդամ (1940

Ֆեոդոր Կուլակով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Russian State Agrarian Extramural University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 4, 1918(1918-02-04)[1]
Ծննդավայր Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանի օր հուլիսի 17, 1978(1978-07-17)[1] (60 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ

1959-1960 թվականներին եղել է ՌՍՖՍՀ հացամթերումների մինիստր, 1960-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1964 թվականի նոյեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1965 թվականի սեպտեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1971-1978 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Եղել է կուսակցության XIX, XXII-XXV համագումարների պատգամավոր, XXII-XXV համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, եղել է նաև ԽՍՀՄ III, IV, VI-IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Կուլակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 715