Ֆեոդոր Կոնստանտինով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտինով (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Վասիլևիչ Կոնստանտինով (ռուս.՝ Фёдор Васильевич Константинов, փետրվարի 8 (21), 1901, Նովոսյոլկի, Arzamassky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1991, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային փիլիսոփա, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964)։
Ծնվել է | փետրվարի 8 (21), 1901 Նովոսյոլկի, Arzamassky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն |
---|---|
Մահացել է | դեկտեմբերի 8, 1991 (90 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | փիլիսոփա, լրագրող, խմբագիր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[1], մարքսիզմ-լենինիզմ[1], Դիալեկտիկական մատերիալիզմ[1] և historical materialism?[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1][2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (1932)։ 1952—1954 թվականներին եղել է «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Вопросы философии») ամսագրի գլխավոր խմբագիրը, 1954—1955 թվականներին ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր, 1956—1961-ին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու, 1955—1958-ին՝ ԽՄԿԿ ԿԿ ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ միութենական հանրապետությունների գծով, 1958—1962-ին՝ «Կոմունիստ» («Комунист») ամսագրի գլխավոր խմբագիր, 1962-1967-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 1967-1975-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ «Փիլիսոփայական հանրագիտարան»-ի (1960-1970 թթ.) գլխավոր խմբագիր, 1971 թվականից՝ ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության նախագահ։
Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության» և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 576)։ |