Ֆելիքս Սաֆարյան

հայ ֆիզիկոս-տեսաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Պետրոսի Սաֆարյան (հունվարի 17, 1940(1940-01-17), Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2001(2001-05-09), Երևան, Հայաստան, թաղված է Զոլաքարում), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990)։

Ֆելիքս Սաֆարյան
Ծնվել էհունվարի 17, 1940(1940-01-17)
Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 2001(2001-05-09) (61 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԶոլաքար
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1961)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1889) և պրոֆեսոր (1990)

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, 1992-2001 թվականներին՝ ՀՊՄՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են լազերային բյուրեղների օպտիկական սպեկտրների մի շարք բնութագրերի վրա էլեկտրոն-ֆոնոնային ներգործության հարցերին։ Բացահայտել է իոնների միջև Էներգիայի ոչ ճառագայթային անցման շարժընթացում ֆոնոնային մեխանիզմի կարևորությունը, ստեղծել լազերային բյուրեղների օպտիկական սպեկտրների բնութագրերի հաշվման քանակական տեսություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.